Ռազմական06:58, 27 Փետրվար 2019
Մեկնարկում է Թուրքիայի պատմության ընթացքում ամենախոշոր ծովային զորավարժությունը

Փետրվարի 27-ին Թուրքիայում մեկնարկելու է լայնամասշտաբ ռազմածովային «Mavi vatan-2019» անվամբ զորավարժությունը։ Ըստ թուրքական աղբյուրների սա ամենախոշոր ծովային զորավարժությունն է լինելու Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում։
Զորավարժությանը մասնակցելու է 103 ռազմանավ (13 ֆրեգատ, 6 կորվետ, 16 հրթիռային նավ, 7 սուզանավ, ռումբ վնասազերծող 7 նավ և մի շարք այլ նավեր)։ Զորավարժության համար օգտագործվելու են անօդաչու թռչող սարքեր, մարտական ուղղաթիռներ և ինքնաթիռներ։
Նշվում է, որ զորավարժությունը միաժամանակ տեղի է ունենալու Սև, Միջերկրական և Էգեյան ծովերի թուրքական ջրերում։
Ուշագրավ է, որ փետրվարի 25-ին Միջերկրական ծովում մեկնարկել է «Dynamic Manta-2019» անվամբ ՆԱՏՕ-ի զորավարժությունը, որին ևս մասնակցում են Թուրքիայի ռազմածովային ուժերը։ Թուրքական աղբյուրի տեղեկություններով՝ այդ զորավարժությանը մասնակցող թուրքական մի շարք ռազմանավեր զուգահեռ մասնակցելու են նաև «Mavi vatan-2019» զորավարժություններին։
Չնայած ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, թե «Mavi vatan-2019»-ին մասնակցում են նաև Ադրբեջանի զինված ուժերը, բայց թուրքական աղբյուրները չեն հաստատում այդ տեղեկությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |