Միջազգային13:14, 28 Փետրվար 2019
Թուրք պատգամավորները հայտարարել են, որ Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Հնդկաստանի ու Պակիստանի միջև
Թուրքիան արձագանքել է Հնդկաստանի և Պակիստանի միջև վերջին օրերին առաջացած լարվածությանը։
Ինչպես հայտնի է, երկու երկրների միջև գտնվող Քաշմիր տարածքը վեճի առարկա է արդեն տարիներ շարունակ։ Քաշմիրի մի մասը վերահսկվում է Պակիստանի, մյուսը՝ Հնդկաստանի կողմից։ Մի քանի օր առաջ Պակիստանը հայտարարել էր, որ խոցել է 2 հնդկական ռազմական ինքնաթիռ , որոնք ներխուժել էին իրենց օդային տարածք: Նախօրեին էլ Հնդկաստանը հայտարարել էր, որ ավիահարվածներ է հասցրել Քաշմիրում պակիստանցի զինյալների ճամբարին:
Մասնավորապես իշխող ԱԶԿ կուսակցության պատգավորներ Ալի Շահինն ու Բուրհան Քայաթուրքը հայտնել են, որ Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել 2 երկրների միջև առկա լարվածությունը նվազեցնելու նպատակով։
Թեմային արձագանքել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Կոչ ենք անում 2 երկրներին ողջախոհություն և զսպվածություն ցուցաբերել։ Անհրաժեշտ է խուսափել լարվածությունը թեժացնող քայլերից»,- ասել է Չավուշօղլուն։
Նրա խոսքերով՝ Թուրքիան այժմ փորձում է բանակցել երկու կողմերի հետ առկա լարվածությունը թուլացնելու համար։ Ըստ Չավուշօղլուի՝ նա արդեն հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի արտգործնախարարի հետ, ով թուրքական կողմին իրազեկել է, թե ինչպես են զարգանում իրադարձությունները։
Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարի կարծիքով, Քաշմիրի հարցը պետք է լուծել որքան հնարավոր է շուտ, քանի որ երկու երկրների միջև հակամարտությունն ազդեցություն է ունենում ողջ տարածաշրջանի վրա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախաձեռնությունն իրականացվում է Եվրամիության և «Առողջապահության համաշխարհային կազմակերպության» կողմից։
Ըստ Թուրքիայի ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահի՝ Սիրիայում կարգուկանոն հաստատվելուց հետո Թուրքիան կարող է ծովային իրավասության քայլեր ձեռնարկել։
Նշվում է, որ Թուրքիայի ռազմական մոբիլիզացիան նման է 2019-ի Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողություններից առաջ տիրող իրավիճակին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«TV100»-ի եթերում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարարն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։
Կասկածյալը ձերբակալվել է Սամսունի մարզային ոստիկանության անվտանգության ստորաբաժանման կողմից իրականացված օպերացիայի ընթացքում:
Ըստ Թուրքիայի ՊՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի խորհրդականի՝ Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը:
Թուրքիայի արտգործնախարարի և Աբդուլլահ բին Զայեդ ալ Նահյանի Օրակարգում եղել է Սիրիայում տիրող իրավիճակը:
Ըստ Թուրքիայի էներգետիկայի նախարարի՝ Թուրքիան Սիրիային կմատակարարի էլեկտրաէներգիա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |