Ռազմական13:13, 28 Փետրվար 2019
Թուրքական զինված ուժերը համալրվելու են նոր հարվածային ԱԹՍ-ներով

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության կողմից օրեր առաջ ներկայացված նոր հարվածային անօդաչու թռչող սարքը արդեն հասցրել է հայտնվել ռազմական ոլորտի ամերիկյան «Jane» ամսագրի թվիթերյան էջին:
Ամսագիրը ներկայացրել է «Akıncı» (Աքընջը) անունը կրող հարվածային խոշոր չափեր ունեցող ԱԹՍ-ները, որոնց տեխնիկական բնութագիրն այսպիսինն է.
Թռիչքի առավելագույն տևողությունը՝ 24 ժ,
Թևերի բացվածքը՝ 20 մ,
Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 4500 կգ,
Օգտակար ներքին բեռնատարողությունը՝ 450 կգ,
Օգտակար արտաքին բեռնատարողությունը՝ 900 կգ,
Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 40000 ֆիթ (12192 մ):
ԱԹՍ–ն նախատեսվում է գործարկել Թուրքիայի ավիաշինական ընկերության (TAI) մշակած PD 220 շարժիչով։
Նշվում է, որ ԱԹՍ-ն կարող է համալրվել թուրքական արտադրության մի շարք հրթիռներով, արկերով ու ռումբերով (MAM-L, MAM-C, Cirit, L-UMTAS, Bozok, MK-81, MK-82, MK-83, Kanatlı Güdüm Kiti (KGK)-MK-82, Gökdoğan, Bozdoğan, SOM-A):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |