Իրավական10:09, 28 Փետրվար 2019
Հասարակական կազմակերպությունները Թուրքիային կոչ են անում ազատ արձակել Օսման Քավալային

Թուրքիայում գործունեություն իրականացնող տեղական և միջազգային 10 հասարական կազմակերպություն թուրքական իշխանություններից պահանջել են ազատ արձակել Ստամբուլի Գեզի զբոսայգու ցույցերի 16 մասնակիցներին։ Նրանց թվում է նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գործարար Օսման Քավալան։
Պահանջողների մեջ են նաև «Amnesty International» և «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները:
Վերոնշյալ 16 անձանց նկատմամբ, որոնց շարքում է նաև Քավալան և թուրք հայտնի լրագրող Ջան Դունդարը, առաջադրվել են մի շարք մեղադրանքներ։ Անձամբ Քավալան մեղադրվում է «Թուրքիայի Հանրապետության կառավարությունը տապալելու փորձ անելու» մեջ։ Նա մասնակից է եղել Գեզիի զբոսայգում 2013թ.-ին տեղի ունեցած հակաիշխանական ցույցերին։
Կազմակերպությունների համատեղ հայտարարության մեջ ասվել է, որ թուրքական դատարանը պետք է մերժի դատախազության կողմից ներկայացված մեղադրական եզրակացությունը, քանի որ դրանում բացակայում են իրեղեն ապացույցներ։
«16 ամիս կալանքի տակ գտնվող Օսման քավալան պետք է ազատ արձակվի»,- ասված է հայտարարության մեջ։ Նաև նկատի է առնվել, որ Թուրքիայում շարունակվում են ոտնահարվել մարդկանց իրավունքները։
Նշենք, որ Օսման Քավալան Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած գործիչներից է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |