Ռազմական06:16, 01 Մարտ 2019
Թուրքիան կարող է զրկվել ամերիկյան կործանիչների նոր խմբաքանակ ստանալուց
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի «Fort Worth» բազայում այս օրերին ուսումնական թռիչքներ են սկսել իրականացնել ամերիկյան նոր սերնդի F-35 ռազմական ինքնաթիռները։ Դրանք պետք է մատակարարվեն Թուրքիային, սակայն առայժմ կմնան ԱՄՆ-ում, քանի որ թուրք օդաչուները շուրջ 1 տարի դեռ պիտի համապատասխան փորձաշրջան ու դասընթացներ անցնեն։
2018-ի հունիսի 21-ին ԱՄՆ-ում կազմակերպվել էր արարողություն, որի ընթացքում Թուրքիային էին հանձնվել երկու հատ F-35 ինքնաթիռ։ Այդ Ինքնաթիռները նույնպես չէին ուղարկվել Թուրքիա, քանի որ օդաչուները պետք է պատրաստություն անցնեին։
Այս պահին Թուրքիան դեռևս չի ստացել որևէ F-35: Այդ ինքնաթիռների մատակարարման հետ կապված առկա են մի շարք խնդիրներ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև։ Մի քանի օր առաջ Թրամփը ստորագրել էր օրենք, ըստ որի, եթե Թուրքիան Ռուսաստանից ստանա S-400 զենիթահթրռային ՀՕՊ համակարգերը, ապա ԱՄՆ-ն չի մատակարարի մնացած ինքնաթիռները։
Եթե այնուամենայնիվ Թուրքիան գնի S-400-ները Ռուսաստանից, ապա Թրամփի ընդունած օրենքը չի անդրադառնալու Թուրքիային արդեն իսկ հանձնված, բայց դեռևս ԱՄՆ-ում գտնվող առաջին երկու F-35-երի վրա։
Ըստ թուրք-ամերիկյան պայմանագրի՝ Թուրքիան մինչև 2020թ. ավարտը պետք է ստանա ընդհանուր 100 միավոր F-35:
Տեղեկացնենք, որ F-35 կործանիչներն իրենց առաջին թռիչքները կատարել են 2006-ին։ Առավելագույն արագությունը 1930 կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը՝ 2200 կմ։ Ինքնաթիռները կարող են կրել «օդ-օդ», «օդ-մակերևույթ» և հականավային հրթիռներ, տարատեսակ ռումբեր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հոդվածում նշվում է, որ «Gökçe» և «Gözde» հարվածային ԱԹՍ-ները կարող են ունենալ «Bayraktar»-ի նման հաջողություն։
Ըստ Թուրքիայի ՊՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի խորհրդականի՝ Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը:
Այս մասին հեռուստաեթերից հայտնել է «Taksim Meydanı»-ի հաղորդավար Սինան Բուրհանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«TV100»-ի եթերում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարարն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։
Կասկածյալը ձերբակալվել է Սամսունի մարզային ոստիկանության անվտանգության ստորաբաժանման կողմից իրականացված օպերացիայի ընթացքում:
Ըստ Թուրքիայի ՊՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի խորհրդականի՝ Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը:
Թուրքիայի արտգործնախարարի և Աբդուլլահ բին Զայեդ ալ Նահյանի Օրակարգում եղել է Սիրիայում տիրող իրավիճակը:
Ըստ Թուրքիայի էներգետիկայի նախարարի՝ Թուրքիան Սիրիային կմատակարարի էլեկտրաէներգիա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |