Քաղաքական11:46, 01 Մարտ 2019
Էրդողան. «Իմ երկրում Քուրդիստան անունով շրջան չկա»
Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին քննադատել է Թուրքիայի ընդդիմադիր կուսակցություններին քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հետ «համագործակցելու համար»: Ըստ Էրդողանի՝ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP-ԺԴԿ) և ազգայնական «Լավ» կուսակցությունը (Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունների շրջանակում-խմբ.) համագործակցում են քրդամետ ԺԴԿ-ի հետ, որը երկիրը պառակտելու նպատակով Թուրքիայի արևելյան և հարավարևելյան քրդաբնակ շրջաններն անվանում է Քուրդիստան:
ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում Էրզրումում կազմակերպված ԱԶԿ-ի հանրահավաքի ժամանակ Էրդողանը թեմայի վերաբերյալ մասնավորապես ասել է.
«Գիտեք չէ՞ պառակտիչ ահաբեկչական կազմակերպության (թուրքական իշխանությունները քրդամետ ԺԴԿ-ին կապում են այդ երկրում ահաբեկչական հայտարարված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ-խմբ.) հովանավորյալները ինչ են ասում:
Քուրդիստանը հյուսիսային Իրաքում է, եթե այն շատ են սիրում, կարող են գնալ այնտեղ: Իմ երկրում Քուրդիստան անվանումով շրջան չկա: Ասա ինձ, թե ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու: Նրանց հետ ուս ուսի տված քայլողը նրանց պես կլինի: «Լավ» կուսակցությունը նույնպես ԺԴԿ-ի հետ է…»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղի ունեցած մեկ այլ հանրահավաքի ժամանակ Էրդողանն, անդրադառնալով ԺԴԿ-ի համանախագահ Սեզաի Թեմելլիի`«Քուրդիստանում հաղթելու ենք» խոսքերին, ասել էր.
«ԺԴԿ-ի կուսակցության համանախագահը գիտե՞ք, թե ինչ է ասում: Ասում է «Քուրդիստանում մեր քվեները ԺԴԿ-ին ենք տալու»: Եղբայրներ, Թուրքիայում «Քուրդիստան» անունով շրջան կա՞: Լավ, այդ դեպքում պարոն Քեմալն այդ հայտարարությունն անողների հետ ինչպե՞ս է համագործակցում: Ինչպե՞ս է ստացվում, որ «Լավ» կուսակցությունը հանդես է գալիս նրանց կողքին, ովքեր ցանկանում են երկիրը բաժանել»:
Նշենք, որ մարտի 31-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին քրդամետ ԺԴԿ-ն թեկանծուներ չի առաջադրել Թուրքիայի մեծ քաղաքներում: Թուրքական մամուլում տարածված լուրերի համաձայն՝ այսպիսով քրդամետ կուսակցությունը ոչ բացահայտ աջակցում է ԺՀԿ-ի ու ԼԿ-ի ձևավորած «Ազգ» դաշինքի թեկնածուներին, որոնք համարում են իշխող ԱԶԿ-ի ու նրա գործընկեր «Ազգայնական շարժում» կուսակցության ձևավորած «Ժողովուրդ» դաշինքի թեկանածուների հիմնական մրցակիցները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |