Ռազմական05:52, 04 Մարտ 2019
Rolls-Royce-ը դուրս է գալիս թուրք-բրիտանական նախագծից

Բրիտանական Rolls-Royce ընկերությունն առաջիկայում պատրաստվում է դուրս գալ թուրք-բրիտանական «TF-X» ռազմական ինքնաթիռների ծրագրից։
Այդ մասնին տեղեկացնում է Financial Times պարբերականը։ Նշյալ ինքնաթիռները նախատեսվում էին շահագործման հանձնվել 2030-ին։ Rolls-Royce-ն այդ ինքնաթիռների համար պետք է արտադրեր շարժիչներ։ Նախնական տվյալների համաձայն՝ բրիտանական ընկերությունը չի ցանկացել թուրքական կողմի հետ կիսվել շարժիչների տեխնոլոգիաներով։
Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի կողմից հովանավորվող պայմանագրի շրջանակներում թուրք և բրիտանացի ինժեներներն ինքնաթիռի դիզայնի մշակմանն ու ընդհանուր կատարելագործմանն ուղղված աշխատանքներ պետք է կատարեին, ինչպես նաև միմյանց օգնեին տեխնոլոգիական և տեխնիկական սպասարկման հարցերում:
Հիշեցնենք, որ երկու երկրների միջև ռազմաարդյունաբերական համագործակցություն նախատեսող պայմանագիրը կնքվել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի՝ 2017-ի հունվարի 28-ին Թուրքիա կատարած այցի ընթացքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |