Իրավական13:54, 04 Մարտ 2019
Թուրքիայում հայր ու աղջիկ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով հայց են ներկայացրել իրար դեմ

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հայր ու աղջիկ հայց են ներկայացրել դատախազություն՝ փոխադարձաբար իրար մեղադրելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեջ:
Նշվում է, որ 2019 թվականի հունվարի 14-ին քաղաքացի Մ. Ջ.-ն դստերը մեղադրել է իրեն և հանրապետության նախագահին մեղադրելու մեջ: Նա մանրամասնել է, որ աղջիկը՝ Ա.Թ.Ջ.-ն վիրավորական արտահայտություններն արել է էլեկտրոնային փոստով իր հետ նամակագրության ընթացքում: Դիմումի հիմքով հետաքննություն է սկսվել, սակայն աղջկա նկատմամբ դատական հետապնդում սկսելու համար պետք է Թուրքիայի արդարադատության նախարարության թույլտվությունը:
Աղջիկը հերքել է մեղադրանքները՝ ցուցմունքում նշելով, որ ներկայացված հաղորդագրությունը հոր հասցեին արված արտահայտություն է, որն ինքն արել է հոր կողմից իրեն բարկացնող հաղորդագրություններին ի պատասխան:
Նա նաև ավելացրել է, որ հայրը, ում հետ իրենց հարաբերությունները լարված են, Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) հակառակորդ է և իրենց էլ նույն ոգով է փորձել դաստիարակել:
Ավելի ուշ աղջիկը հայց է ներկայացրել հոր դեմ՝ կրկին նախագահին վիրավորելու մեղադրանքով: Որպես հիմնավորում նշել է, որ հայրն իր սոցցանցի ընկերների հետ նամակագրության ընթացքում Էրդողանի ու այլ պաշտոնյաների նկատմամբ վիրավորանքներ է օգտագործում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |