Քաղաքական08:16, 05 Մարտ 2019
Չավուշօղլուն որոշել է խախտել Ավստրիայում «Գորշ գայլերի» նշանի արգելքը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կրկին անդրադարձել է Ավստրիայում որոշ խորհրդանիշների, այդ թվում՝ թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության նշանն արգելող օրենքի ընդունմանը:
«Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) Հաթայի նահանգային գրասենյակ այցելած Չավուշօղլուն հայտարարել է, որ երբ գնա Ավստրիա, «Գորշ գայլերի» նշանն է ցույց տալու:
Թուրք նախարարի խոսքով՝ Ավստրիայում մի շարք խորհրդանիշներ ու նշաններ արգելող օրենքն ընդունվել է իրենց ճնշումների հետևանքով և նպատակ է ունեցել արգելել Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) խորհրդանիշների լայն կիրառումը:
«Մեզ ասացին, որ դրանք (ՔԲԿ-ի խորհրդանիշները) արգելելու համար պետք է օրենք ընդունենք: Ավելի ուշ օրենքի նախագիծ մշակեցին, վերջին պահին տեսանք, որ «Գորշ գայլերի» նշանը նույնպես ներառվել է ցանկում»,- պարզաբանել է Չավուշօղլուն:
Վերջինս հայտարարել է, որ Ավստրիայի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցի ժամանակ նրան ասել է, որ Ավստրիա գնալիս ինքն առաջինն է լինելու, ով ցույց է տալու արգելված «Գորշ գայլերի» ու «Ռաբիայի» նշանները:
«Մեր խորհրդանիշները ոչ ոք չի կարող արգելել, դա թույլ չենք տա: Դրանց դեմ կարող են օրենք ընդունել, բայց մենք մեր արարքներով ու խոսքերով ցույց կտանք, որ այդ օրենքը չի կարող կիրառվել»,- սպառնացել է Չավուշօղլուն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ավստրիայի խորհրդարանն օրինագիծ էր ընդունել, որով 2019թ. մարտից արգելվում է թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության և «Մուսուլման եղբայրներին» աջակցող «Ռաբիա» ու մի շարք այլ կառույցների նշաններ կիրառելը: Օրենքի ընդունումից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ դատապարտելով արգելված խորհրդանիշների ցանկում «Գորշ գայլերի» ու «Ռաբիայի» նշանների ընդգրկումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Պաշտոնական աղբյուրներում ընդունելության օրակարգի և քննարկված հարցերի վերաբերյալ տեղեկություններ չեն հրապարակվել:
Ըստ Իմամօղլուի՝ աշխատավարձն այնքան քիչ է, որ նույնիսկ չի կարող բավարարել Ստամբուլում 1 ամսվա համար բնակարանի վարձավճար տալու համար:
«Pros&Cons» անվտանգության և ռիսկերի վերլուծական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սերհաթ Էրքմենն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«TV100»-ի եթերում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարարն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։
Կասկածյալը ձերբակալվել է Սամսունի մարզային ոստիկանության անվտանգության ստորաբաժանման կողմից իրականացված օպերացիայի ընթացքում:
Ըստ Թուրքիայի ՊՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի խորհրդականի՝ Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը:
Թուրքիայի արտգործնախարարի և Աբդուլլահ բին Զայեդ ալ Նահյանի Օրակարգում եղել է Սիրիայում տիրող իրավիճակը:
Ըստ Թուրքիայի էներգետիկայի նախարարի՝ Թուրքիան Սիրիային կմատակարարի էլեկտրաէներգիա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |