Ռազմական08:01, 05 Մարտ 2019
Պենտագոն. «Հետևանքները կլինեն ծանր, եթե Թուրքիան չչեղարկի S-400-ների պայմանագիրը»

ԱՄՆ-ն շարունակում է կոչ անել Թուրքիայի հրաժարվել ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը գնելու մտադրությունից։ Պենտագոնի խոսնակ Էրիկ Փեհոնը զգուշացրել է, որ եթե Թուրքիան չչեղարկի Ռուսաստանի հետ կնքած «S-400»-ի վերաբերյալ պայմանագիրը, ապա Անկարայի համար հետևանքները ծանր կլինեն։
«Մենք ըմբռնումով ենք մոտենում, որ Թուրքիան ցանկանում է ամրապնդել իր օդային պաշտպանությունը, սակայն S-400-ների գնումը ծանր հետևանքներ կունենան ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև առկա ռազմական համագործակցության համար»:
Փեհոնը նաև հավելել է, որ այդ ամենից խուսափելու համար ամերիկյան կողմը Թուրքիայի հետ քննարկում է, թե բացի S-400-ներից այլընտրանքային ինչլ տարբերակներ կան։
Նա զգուշացրել է, որ խոշոր զինատեսակներ ձեռբերելու ժամանակ կարևոր է հաշվի առնել, թե դրանք ինչպես կարող են ինտեգրվել ՆԱՏՕ-ի ընդհանուր համակարգի մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |