Հարցազրույց14:04, 06 Մարտ 2019
Ինչո՞ւ է Ստամբուլի քաղաքապետի թեկնածուն ջերմորեն արտահայտվում հայերի մասին. թուրքագետի դիտարկումը
Թուրքիայի նախկին վարչապետ, մեջլիսի նախկին նախագահ, այժմ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) կողմից Ստամբուլի քաղաքապետի թեկնածու առաջադրված Բինալի Յըլդըրըմը հարցազրույց է տվել Թուրքիայում գործող հայկական «Լույս» ինտերնետային հեռուստաալիքին:
Հարցազրույցի ընթացում Յըլդըրըմը բավականին ջերմ բնորոշումներ է տվել հայերին, մասնավորապես իր հայ հարևաններին, որոնց հետ իր ձևակերպմամբ՝ ապրել են մեկ ընտանիքի պես: Նա նաև անդրադարձել է Թուրքիայում բնակվող հայաստանցիների մասին՝ նրանց թվաքանակը նշելով 100.000: Իսկ միտքն ավարտել է համերաշխության խոսքերով. «Այս աշխարհը, այս երկիրը կհերիքի բոլորիս, միայն թե պահպանենք մեր իրավունքներն ու օրենքները»:
Թեմայի առնչությամբ Ermenihaber.am-ը դիմել է թուրքագետ Անահիտ Վեզիրյանին՝ Ստամբուլի քաղաքապետի թեկնածուի ելույթը մեկնաբանելու խնդրանքով:
Վեզիրյանը նկատել է տալիս, որ Յըլդըրըմի խոսքերում առկա է որոշակի հակասություն թե՛ ազգայանական թևի ներկայացուցիչների և թե՛ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների հետ: Ըստ թուրքագետի՝ Թուրքիայում հայաստանցիների ուռճացված ներկայությունը թուրք քաղաքական գործիչների կողմից հաճախ է շահարկվում, հատկապես այս շրջանում, երբ Թուրքիան գտնվում է ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի մեջ: Որպես օրինակ նա մատնանշում է «Մեծ Միասնություն կուսակցության» ղեկավար Մուստաֆա Դեսթիջիի արած հայտարարությունն այն մասին, որ պետք է Թուրքիայից արտաքսել այնտեղ բնակվող հայերին:
Մասնագետն ընդգծում է, որ պետք է արձանագրել ԱԶԿ-ի և ազգայնական թևի հայտարարությունների միջև առկա տարբերությունը: Եթե ազգայնականների հայտարարությունները սեփական ընտրազանգավածին իրենց շուրջ կոնսոլիդացնելու նպատակ ունի, ապա ԱԶԿ-ի դեպքում կարելի է մի քանի պատճառ նշել:
Նախ հայաստանցիների նկատմամբ բառապաշարի մեղմացումը, ըստ Վեզիրյանի, տեղավորվում է փախստականների հարցում Թուրքիայի որդեգրած քաղաքականության շրջանակների մեջ:
«Այս համատեքստում Թուրքիան փորձում է ներկայանալ բոլոր տուժածների, ճնշվածների պաշտպանի դերում:
Պետք է նշել, որ Թուրքիայում ապրող հայաստանցիների թեման վերջին մի քանի տարվա ընթացքում Էրդողանի կողմից փոքր-ինչ վերափոխման է ենթարկվել: Սկզբնական շրջանում, երբ այդ հարցը սկսվեց արծարծվել, Էրդողանը նշում էր, որ Թուրքիայում անօրինական բնակվող 100.000 հայաստանցի կա և սպառնում էր, որ կարող է նրանց արտաքսել: Վերջին մեկ տարվա ընթացքում Էրդողանը 100.000 թիվը նշելիս կիրառում էր ոչ թե հայաստանցի, այլ հայ բառը: Իսկ հունվարի վերջին այս թեմայով հայտարարության մեջ նա առաջին անգամ տարանջատել է Թուրքիայի քաղաքացի հայերին և հայաստանցիներին՝ նշելով, որ Թուրքիայի բնակվող 100.000 հայերից մոտ 40.000-ը Թուրքիայի քաղաքացի է: Փոխվել է նաև սպառնալիքի ոճաբանությունը: Էրդողանը նշել էր, որ հայաստանցիներին չեն արտաքսում, քանի որ նրանք Թուրքիա են եկել իրենց երկրում ունեցած դժվարությունների պատճառով՝ այդպիսով ցույց տալով, թե իբր Թուրքիան դժվարություններ կրած ներգաղթյալների հանդեպ հոգատար կերպարի մեջ է:
Իսկ մյուս պատճառն առաջիկա ՏԻՄ ընտրություններն են: Ստամբուլում են բնակվում Թուրքիայի քաղաքացի հայերի ճնշող մեծամասնությունը և ընտրությունների շեմին Ստամբուլի քաղաքապետի թեկնածուի կողմից նման հայտարարությունը կարող է հայերին տրամադրել իշխող կուսակցության կողմը: Թեև հայերի թիվը ընտրությունների ընդհանուր պատկերի վրա դժվար թե մեծ ազդեցություն ունենա, բայց և այնպես հաղթողի հիմնական թեկնածու Յըլդըրըմը՝ որպես նախկին վարչապետ և մեջլիսի նախագահ, կցանկանա մրցակիցներին հաղթել մեծ առավելությամբ՝ իր կողմը գրավելով նաև Ստամբուլում թեկնածու չառաջադրած քրդամետ կուսակցության հավանական ընտրազանգված համարվող հայերի ձայները:
Մեկ այլ հանգամանք ևս. Թուրքիայի ապօրինի բնակվող հայաստանցի միգրանտների նույնիսկ ուռճացված թվաքանակը մեծ տնտեսական բեռ և անվտանգության խնդիր չեն ներկայացնում այդ երկրի համար: Ուստիև այդ հարցի շահարկման վեկտորը սպառնալիքից դեպի սիրաշահում փոխելը Թուրքիայի իշխանությունների համար առավել նպատակահարմար է»,- մանրամասնում է թուրքագետը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |