Տարածաշրջան06:37, 06 Մարտ 2019
Մոսկվայում ռուս, թուրք, ադրբեջանցի փորձագետները քննարկումներ են անցկացրել
Մոսկվայում տեղի է ունեցել կոնֆերանս, որի ընթացքում ռուս, թուրք և ադրբեջանցի փորձագետները քննարկել են Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա համագործակցության հարցը տարբեր ոլորտներում։
Քննարկումներից հետո մամուլի ասուլիս է տվել Ռուսաստան-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Դմիտրի Սավելևը: Նա հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ։
Սավելևն ընդգծել է, որ ռուս-թուրքական հարաբերություններն այժմ լավ շրջան են ապրում, որտեղ վճռորոշ գործոն է լեզվական, կրոնական և մշակութային ընդհանրությունը։ Նրա խոսքերով՝ մեծ կարևորություն է ներկայացնում այն փաստը, որ Ռուսաստանն ու Թուրքիան կարողացան հաղթահարել այն ճգնաժամը, որն առաջացել էր, երբ Սիրիայում Թուրքիայի օդուժը խոցել էր ռուսական ռազմական ինքնաթիռը։
Ռուս փորձագետը նշել է, որ ժամանակակից աշխարհում եռակողմ ձևաչափով դաշինքներն արդյունավետ դեր են խաղում: Դրա վառ օրինակն է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև առկա համագործակցությունը սիրիական ճգնաժամում։ Սավելևը ցանկություն է հայտնել, որ Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում ևս հասնի նման մակարդակի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը մեկնաբանել է Սիրիայում ստեղծված իրավիճակը և այդ համատեքստում անդրադարձել Սիրիայի քրդական ուժերի հարցին:
Կողմերը տարածաշրջանային հարցերից զատ քննարկել են Սիրիայում վերջին իրադարձությունները։
Թուրքիայի արտգործնախարարի խոսքվ՝ Թուրքիայի համար ծայրահեղ կարևորություն ներկայացնող Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հույսի շող կա։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Eurofighters» կործանիչների գնումը դիտվում է որպես ռազմական բալանսը փոխող գործոն Թուրքիայի համար:
Թուրքիայի նախագահը համատեղ մամուլի ասուլիս է տվել Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենի հետ:
Թրամփն այս հայտարարությունն արել է լրագրողների հետ հանդիպմանը։
Հեռախոսազրույցի ընթացքում նախագահներն անդրադարձել են նաև Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններին։
Եթե երկաթգիծը գործարկվի, ապա ակնկալվում է, որ կաշխուժանան ուղևորափոխադրումները Մերսինի ու Հալեպի միջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |