Միջազգային09:40, 06 Մարտ 2019
Կանադայի թուրքական հիմնադրամը բարեգործական հանգանակության գումարներով ֆինանսավորել է PKK-ին
Կանադայի հարկային տեսչության աուդիտորները Տորոնտոյում գործող թուրքական «Անադոլու» հիմնադրամին զրկել են «բարեգործական հիմնադրամի» կարգավիճակից։
Պատճառն այն է, որ աուդիտորները ապացուցող փաստաթղթեր են հավաքել առ այն, որ թուրքական հիմնադրամը բարեգործության նպատակով հանրությունից հավաքված գումարներն ուղարկել է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (PKK)։
Կանադայի հարկային տեսչությունը օրեր առաջ սկսել է ուսումնասիրել «Անադոլուի»՝ 2011 թվականից սկսած բարեգործության անվան տակ հասարակությունից հավաքած գումարների հաշիվները։ Պարզվել է, որ «Սիրիայի քաղաքացիական բնակչության, անտուն, սոված ու կարիքի մեջ հայտնված կանանց ու երեխաներին օգնելու նպատակով հավաքված շուրջ 160․000 կանադական դոլարն իրականում փոխանցվել է PKK-ին։
Հարկային տեսչության կազմած զեկույցի համաձայն՝ Կանադան ևս ճանաչել է PKK-ն որպես ահաբեկչական խմբավորում և այն ներառել է համապատասխան ցանկում, ուստի հիմնադրամի միջոցները չեն կարող օգտագործվել PKK-ին ֆինանասավորելու համար։
Թուրքական հիմնադրամի 2011-2014 թթ․ գործունեության ստուգման հիման վրա կազմված 110 էջանոց զեկուցում նշվել է նաև, որ «Անադոլուն», որպես PKK-ի բացահայտ աջակից, այլևս չի կարող հանդես գալ բարեգործական առաքելությամբ և այդ նպատակի համար հանգանակություն կամ դրամահավաք կազմակերպել։
Թեմային անդրադարձած թուրքական աղբյուրի համաձայն՝ Կանադայի ընդդիմադիր քաղաքներում PKK-ին և դրա ենթակառույցներին աջակցող մի շարք միություններ ու հիմնադրամներ են գործում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |