Տարածաշրջան06:48, 07 Մարտ 2019
Էրդողան. «S-400-ների գործարքն ավարտեցինք, գուցե զբաղվենք արդեն S-500-ի հարցով»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական «TV 360» և «24 TV» հեռուստաընկերությունների լրագրողների հետ զրույցում խոսել է ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի շուրջ ստեղծված իրավիճակի և մի շարք այլ հարցերի մասին։
Հայտնի է, որ Թուրքիայի ու Ռուսաստանի միջև արդեն իսկ ստորագրվել է նշյալ համակարգերի գնման և մատակարարման պայմանագիրը։ Ռուսական կողմը ծրագրում է Թուրքիային այդ համակարգերը փոխանցել մինչև ամռան վերջ։
«S-400-ների գործարքն ավարտեցինք և hետդարձի ճամփա լինել չի կարող։ Ռուսաստանի հետ համաձայնության ենք հասել: Կսկսենք միասին այդ համակարգերի համատեղ արտադրությամբ զբաղվել։ S-400-ներից հետո գուցե արդեն նաև զբաղվենք S-500-ների հարցով»։
Անդրադառնալով Սիրիայի հարցին՝ Էրդողանը պնդել է, որ ստեղծվելիք անվտանգության գոտին պետք է անցնի Թուրքիայի վերահսկողության տակ, քանի որ «ահաբեկիչները» (Թուրքիան Սիրիայի հյուսիսում տեղակայված քուրդ զինյալներին համարում է ահաբեկիչներ) մոտ են գտնվում Թուրքիայի սահմաններին։
Էրդողանի խոսքերով՝ Անկարան ուշադիր հետևում է Սիրիայից ամերիկյան զինված ստորաբաժանումների դուրսբերման հարցին, բայց առայժմ այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել։
Թուրքիայի նախագահն ԱՄՆ-ին կոչ է արել քայլեր ձեռնարկել, որպեսզի ամերիկյան արտադրության զինատեսակները հանկարծ Սիրիայի քուրդ զինյալների ձեռքում չհայտնվեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |