Գիտակրթական13:38, 07 Մարտ 2019
ԵՊՀ-ում տեղի է ունեցել «Թուրքիայի Հանրապետության պատմություն» բուհական դասագրքի շնորհանդեսը
Մարտի 7-ին տեղի է ունեցել «Թուրքիայի Հանրապետության պատմություն» բուհական դասագրքի երկրորդ՝ լրամշակված հրատարակության շնորհանդեսը:
Գրքի համահեղինակներն են ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, թուրքագետներ Անուշ Հովհաննիսյանը, Վահրամ Տեր-Մաթևոսյանը, Արթուր Դումանյանը, Հակոբ Չաքրյան և Վարուժան Գեղամյանը:
Շնորհանդեսին ներկա էին ԵՊՀ-ի, Ամերիկյան համալսարանի և ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուh արքեպիսկոպոս Չուլջյանը, ինչպես նաև շրջանավարտ արևելագետներ:
Գրքի շնորհանդեսի բացման ելույթում Ռուբեն Մելքոնյանը ողջունելով ներկաներին նշել է, որ երկրորդ լրամշակված բուհական դասագիրքը նպաստելու է բազմակողմանի ուսումնասիրություններ կատարելուն և հավելել, որ գիրքը ներկայացնում է Թուրքիայի պատմության 1918-2018թթ ընկած ժամակաշրջանը և ամփոփում օբյեկտիվ իրականությունը: Մելքոնյանը շնորհակալություն է հայտնել գրքի հովանավոր ամերիկահայ բարերար Ժիրայր Նշանյանի հիմնադրամին:
Ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը ընդգծել է, որ գրքում ներկայացված փաստերը հիմնվում են օբյեկտիվ ճշմարտության վրա: Սաֆրաստյանը, այնուհետև անդրադառնալով թուրքագետի մասնագիտությանը, հայտնեց, որ թուրքագետը պետք է ծառայի հայոց պետականությանը:
Թուրքագետ Հովհաննիսյանի բնորոշմամբ` հրատարակված դասագիրքը կարևոր աշխատանք է և ամբողջովին ներկայացնում է իրական պատմությունը: Նրա փոխանցմամբ` դասագրքի կազմման համար ծանր և դժվարին աշխատանք է կատարվել:
Վահրամ Տեր-Մաթևոսյանը, ելույթում հիշեցնելով, որ 2023թ. Թուրքիայում նշվելու է Հանրապետության հիմնադրման 100-ամյակը, ասել է. «Կարծում ենք, որ 2023թ. կունենանք դասագրքի երրորդ լրամշակված հրատարակությունը»:
Թուրքագետ Վարուժան Գեղամյանի խոսքով` երկրորդ լրամշակված հրատարակությունում ավելացել է 2011-2018թթ. ժամանակշրջանի իրադարձությունները: Դասագրքի մի բաժինը անվանվել է «Էրդողանական Թուրքիա»:
«Թուրքիայի Հանրապետության պատմություն» դասագրքի բովանդակությունն ուղիղ առնչություն ունի գրքի շապիկի հետ: Նարնջագույնը խորհրդանշում է իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» սիմվոլը: Ավելի լավ հասկանալու համար, ավելացվել են տոնացույց, քարտեզներ, դեմոգրաֆիական պատկերներ, ինչպես նաև տեղեկատու»,- նշել է Գեղամյանը:
Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ սրբազանը, որը նաև Պոլսի հայոց պատրիարքի ընտրություններում թեկնածու է առաջադրված եղել, ընդգծել է, որ յուրաքանչյուր հայ պետք է իմանա Թուրքիայի պատմությունը:
Չուլջանը, նշելով, որ Հանրապետության ժամանակաշրջանն ընդգրկող դասագիրքը ճշգրտությամբ է ներկայացված, հավելել է. «Թուրքիայի պատմությունը ստի վրա է կառուցվել: Կարելի է ասել, որ այդ պատմությունը «սուտլիկ որսկաններն» են գրել»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Նախարարությունը արմատական փոփոխություններ է մտցրել «Պատմություն» առարկայի ուսումնական ծրագրում:
Վաճառքի հանված գրքերի մեջ արաբերեն հադիսները եղել են անընթեռնելի, իսկ տեքստը աղավաղված։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |