Միջազգային09:37, 07 Մարտ 2019
Կիպրոսը Թուրքիայի դեմ բողոք է հղել ՄԱԿ-ին
Եվրամիության անդամ Կիպրոսի Հանրապետությունը Թուրքիայի դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ՝ Կիպրոս կղզու մերձակայքում հորատման աշխատանքներ կատարելու կապակցությամբ։ Թուրքիան ածխաջրածնային հետազոտություններ է իրականացնում Կիպրոսին հարակից բացառիկ տնտեսական գոտում, որը որպես այդպիսին Թուրքիայի կողմից չի ճանաչվում։
ԵՄ-ում Կիպրոսի մշտական դեսպան Կոռնիլիուս Կոռնիլիոն նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսին։ Նամակում նշվել է, որ Թուրքիան հորատման աշխատանքներ է կատարում համար 1, 8, 9 և 12 տարածքներում, մինչդեռ Կիպրոսը նշված հատվածներում աշխատանքի թույլտվություն է տվել ոչ թե Թուրքիային, այլ ֆրանսիական «Total» և իտալական «Eni» ընկերություններին։
Արձանագրվել է նաև, որ 8-րդ և 9-րդ հատվածներում նավթի և բնական գազի արդյունահանման իրավունքը նույնպես տրվել է նշված ընկերություններին։ Հույն դեսպանն ընդգծել է, որ Թուրքիան խախտել է միջագային իրավունքի նորմերն ու Կիպրոսի ինքնիշխանության իրավունքը, ինչպես նաև՝ «Ծովային իրավունքի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |