Ռազմական13:41, 12 Մարտ 2019
Թուրքիայում վերջին մեկ ամսում PKK-ի 54 գրոհային է վնասազերծվել

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տվյալներ է հրապարակել PKK-ի գրոհայինների վնասազերծման և «Ֆեթուլլահական կազմակերպության» անդամների արտահանձման թվի վերաբերյալ:
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ վերջին մեկ ամսվա ընթացքում ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացված ռազմագործողություններին «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) 54 զինյալ է վնասազերծվել:
Ընդ որում այդ ռազմագործողություններն իրականացվել են թե երկրի ներսում և թե Իրաքի հյուսիսում: Պաշտոնական հաղորդագրության մեջ PKK-ականները նշվում են որպես ահաբեկիչներ:
Ինչ վերաբերում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական կազմակերպության» դեմ պայքարին, պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ասվում է.
«2016թ. հուլիսի 15-ից մինչև այժմ արտաքսվել է 15.621 անձ, իսկ 6486-ի նկատմամբ շարունակվում է դատական և վարչական վարույթների իրականացումը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |