Հասարակական12:13, 12 Մարտ 2019
Ըստ սոցհարման մասնակիցների մեծ մասի՝ Թուրքիան վերջին պահին կհրաժարվի S-400-ներից
Թուրքական Medya Günlüğü լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Ջենք Բաշլամըշը Twitter-ում սոցհարցում է անցկացրել, որով ցանկացել է պարզել՝ ռուսական զենիթահթրիռային S-400 ՀՕՊ համակարգերը, ի վերջո, կմատակարարվե՞ն Թուրքիային, թե՞ ոչ։
Առաջարկվել է պատասխանի 4 տարբերակ.
1. միանշանակ մատակարարվելու են,
2. վերջին պահին Թուրքիան հրաժարվելու է գործարքից,
3. այդ համակարգերը կմատակարարվեն Թուրքիային, բայց վերջինս դրանք չի օգտագործի,
4. այլ տարբերակ:
Հարցմանը մասնակցել է 1.900 օգտատեր: Նրանից 798-ն ընտրել է 2-րդ տարբերակը։ 684 հոգի ընտրել է 3-րդ տարբերակը, իսկ 332 հոգի էլ կողմնակից է եղել առաջին տարբերակին:
Հարցման մասնակիցներից մեկն էլ ուշագրավ պատասխան է տվել՝ ասելով, որ եթե ռուսական բանակը սիրիական ճգնաժամի շրջանակներում չմտնի Իդլիբ նահանգ, ապա ռուս-թուրքական բանակցությունները վերոնոշյալ համակարգերի մատակարարման շուրջ կշարունակվեն, բայց եթե Ռուսաստանը մտնի Իդլիբ, ապա Թուրքիան կհրաժարվի S-400-ներից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |