Ռազմական07:10, 12 Մարտ 2019
Թուրքիան կմասնակցի «Վրաստան-ՆԱՏՕ» միջազգային զորավարժություններին

Թուրքիան կմասնակցի մարտի 18-29 կայանալիք «Վրաստան–ՆԱՏՕ» համատեղ միջազգային զորավարժություններին։ Վրաստանում անցկացվելիք զորավարժություններին ընդհանուր առմամբ կմասնակցի 24 երկիր։
Ինչպես նշված է Վրաստանի պաշտպանության նախարարության կողմից տարածված գրավոր հայտարարության մեջ, զորավարժությունները կանցկացվեն Թբիլիսիի մերձակայքում գտնվող «Կրցանիսի» ռազմաբազայում տեղակայված Վրաստան–ՆԱՏՕ ուսումնական կենտրոնում։ Միջոցառման բացումը տեղի կունենա մարտի 18-ին։
«Վրաստան-ՆԱՏՕ» համատեղ զորավարժություններին բացի Թուրքիայից կմասնակցեն նաև Ադրբեջանը, Ալբանիան, Բելգիան, Բուլղարիան, Չեխիան, Դանիա, Էստոնիան, Ֆրանսիան, Հունաստանը, Անգլիան, Հունգարիան, Լատվիան, Լիտվան, Նիդերլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սլովակիան, ԱՄՆ-ը, Շվեդիան և Գերմանիան։
Վրաստանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ զորավարժությունների նպատակն է զարգացնել մասնակից երկրների զինված ուժերի թիմային ունակությունները, քաղաքացիական և ռազմական համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև՝ Վրաստանի պաշտպանական և վերահսկման կարողությունները։
Հայտնի է նաև, որ զորավարժություններում որպես դիտորդ մասնակցելու են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների գրասենյակը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |