06:20, 13 Մարտ 2019
Թուրքիան և Ռուսաստանը ծրագրում են համատեղ պարեկապահակային ծառայություն սկսել Սիրիայում

Ռուսաստանը և Թուրքիան քննարկում են համատեղ պարեկապահակային ծառայություն իրականացնելու հնարավորությունը Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Թել Ռըֆաթ քաղաքի շրջակայքում։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Ինչպես հայտնի է, Թուրքիան Սիրիայի քուրդ զինյալներին համարում է ահաբեկիչներ։
Ըստ Թուրքիայի ՊՆ-ի՝ «պարեկապահակային ծառայությունը թույլ կտա կանխել Թել Ռըֆաթից հաճախակի տեղի ունեցող հարձակումները թուրքական զինուժի վրա»։
Նշվում է նաև, որ Թուրքիան կշարունակի բանակցություններ վարել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ Եփրատի արևելյան հատվածում քուրդ զինյալների դեմ սպասվող ռազմագործողության հարցի շուրջ։ Ընդգծվել է, որ թուրքական կողմը գործողությունը սկսելու համար բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտել է։
Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրիայում արդեն երկու խոշոր ռազմական գործողություն է իրականացրել («Եփրատի վահան» (2016) և «Ձիթենու ճյուղ» (2018)։ Նշյալ գործողություններից ոչ մեկը համաձայնեցված չի եղել Սիրիայի կառավարության հետ։ Այդ երկու գործողություններն էլ մեծ հաշվով ուղղված էին Սիրիայի քրդական ուժերի դեմ։ Թուրքիան ծրագրել էր նոր ռազմական գործողություն սկսել Եփրատ գետի արևելյան հատվածում, սակայն այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահների հետ, Անկարայի ծրագիրը ժամանակավորապես հետաձգվեց:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայում իշխող կուսակցության Գազիանթեփի պատգամավոր Ալի Շահինը կիսվել է Գլեն Ֆրեդերիկ Մաթեսոնի պատմությամբ
Իրանը դիվանագիտական նոտա է հղել 6 երկրի՝ նախազգուշացնելով, որ Իրանին հարվածելու համար ԱՄՆ-ի կողմից իրենց օդային և կամ ցամաքային տարածքի օգտագործումը որակվելու է որպես «թշնամական քայլ»:
Թուրքական արմատներով բրիտանացի գրողը Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հոդոված է հրապարակել «Financial Times»-ում։
Մարտի 28-ին՝ մահմեդականների պահքի ամսվա՝ Ռամադանի վերջին օրը Թեհրանում մեծ ցույց էր` ի աջակցություն պաղեստինցիների:
ԱՄՆ նախագահը Սպիտակ տանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում խոսել է Սիրիայում Թուրքիայի ունեցած դերի մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |