Քաղաքական07:58, 13 Մարտ 2019
Էրդողան. «Ես ոչ թե HDP-ին քվեարկողներին եմ ասել ահաբեկիչ, այլ այդ քվեն ստացողներին»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ քննադատական հայտարարություններ է արել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) վերաբերյալ:
Էրդողանը Սիվասում (Սեբաստիա) տեղի ունեցած ելույթում քննադատել է ըննդդիմությանը՝ նշելով, որ մարտի 31-ին հաշիվները պարզելու ընտրություն կլինի:
Թուրքիայի նախագահն այնուհետև սուր քննադատության է ենթարկել քրդամետ HDP-ին: Նրա խոսքով` HDP-ի համանախագահ Սեզաի Թեմելլին ահաբեկիչ է:
«Հիմա եթե ասեն, որ նախագահը HDP-ին քվեարկողներին ահաբեկիչ է անվանում, ուրեմն խաբում են: Ես HDP-ին քվեարկողներին ահաբեկիչ չեմ ասել: Ես ահաբեկիչ եմ անվանում նրանց, որոնք ստանում են այդ քվեն:»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը պնդել է, որ Քանդիլի լեռներում գտնվող մեկը հրաման է տալիս, իսկ HDP-ի համանախագահ Թեմելին հայտարարում է, որ «Քուրդիստանում» (Թուրքիայի արևելյան և հարավարևելյան քրդաբնակ շրջաններ - խմբ.) քվեները ստանալու է HDP-ն, երկրի արևմտյան շրջաններում պարտության է մատնելու իշխող կուսակցությանն ու վերջինիս հետ «Ջումհուր» (ժողովուրդ) դաշինք կազմած «Ազգայնական շարժում կուսակցությանը» (MHP-ԱՇԿ):
Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղի ունեցած մեկ այլ հանրահավաքի ժամանակ Էրդողանն, անդրադառնալով ԺԴԿ-ի համանախագահ Սեզաի Թեմելլիի`«Քուրդիստանում հաղթելու ենք» խոսքերին, ասել էր.
«ԺԴԿ-ի կուսակցության համանախագահը գիտե՞ք, թե ինչ է ասում: Ասում է «Քուրդիստանում մեր քվեները ԺԴԿ-ին ենք տալու»: Եղբայրներ, Թուրքիայում «Քուրդիստան» անունով շրջան կա՞: Լավ, այդ դեպքում պարոն Քեմալն այդ հայտարարությունն անողների հետ ինչպե՞ս է համագործակցում: Ինչպե՞ս է ստացվում, որ «Լավ» կուսակցությունը հանդես է գալիս նրանց կողքին, ովքեր ցանկանում են երկիրը բաժանել»:
Նշենք, որ մարտի 31-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին քրդամետ ԺԴԿ-ն թեկանծուներ չի առաջադրել Թուրքիայի մեծ քաղաքներում: Թուրքական մամուլում տարածված լուրերի համաձայն՝ այսպիսով քրդամետ կուսակցությունը ոչ բացահայտ աջակցում է ԺՀԿ-ի ու ԼԿ-ի ձևավորած «Ազգ» դաշինքի թեկնածուներին, որոնք համարում են իշխող ԱԶԿ-ի ու նրա գործընկեր «Ազգայնական շարժում» կուսակցության ձևավորած «Ժողովուրդ» դաշինքի թեկանածուների հիմնական մրցակիցները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |