Հասարակական13:04, 13 Մարտ 2019
Թուրքիայում իշխանությունից դժգոհ 70-ամյա տատիկն ասել է. «Ինձ էլ բանտ նետեք»

Թուրքիայի քաղաքացի 70-ամյա կինը Թուրքիայում տեղի ունեցող բանտարկությունների և Էրդողանի սպառնալից հայտարարությունների կապակցությամբ Youtube-ում հանդես է եկել քննադատական տեսաուղերձով:
Տարեց կինը հայտնել է, որ Թուրքիայի նախագահը զզվանք է առաջացրել ու արդեն հոգնեցրել:
Նրա համոզմամբ` գործը գլուխ չի գա՝ ցեխ շպրտելով, մեկը մյուսին ահաբեկիչ համարելով:
«Այս ժողովուրդն արդեն արթնացել է: Ինձ նման գյուղացիներին 5 տարին մեկ խանութի քարտ են տալիս, ասում են` գնացեք գնումներ կատարեք: Փառք Աստծո, ես չեմ վերցրել: Մինչև հիմա աշխատում եմ»,- ասել է կինը:
Ինչ վերաբերում է նախագահ Էրդողանի` ազգայնական «Լավ» (İYİ) կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեներին բանտ նետելու սպառնալիքին, տրապիզոնցի կինը ասել է, որ Թուրքիայում դա կնշանակի, որ ոչ դատավոր կա, ոչ դատախազ կա և ոչ էլ մեկը կա, որը կկարողանա պաշտպանել իրենց:
«Ով ուզում է, թող ինձ լսի: Ինձ էլ թող բանտ գցեն Մերալ Աքշեների հետ միասին: Ոչ ճանաչում եմ նրան, ոչ էլ հորս աղջիկն է: Մինչև ականջներս կուշտ ենք արդեն»,-դժգոհել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |