Միջազգային07:52, 14 Մարտ 2019
Գերմանացիների 80 տոկոսը չի ցանկանում մեկնել Թուրքիա
Գերմանիայի բնակչության մեծ մասը Թուրքիայում տիրող քաղաքական իրավիճակի պատճառով չի ցանկանում այցելել այդ երկիր։ Այս մասին հայտնի է դարձել գերմանական «Tagesspiegel» թերթի իրականացրած հարցումների արդյունքում։
Մարտի 6-12-ն ընկած ժամանակահատվածում 5․047 մարդու մասնակցությամբ անցկացված հարցումների մասնակիցների 80 տոկոսը նշել է, որ չի մտածում Թուրքիա այցելելու մասին, իսկ 66․8 տոկոսը հայտարարել է, որ ոչ մի դեպքում Թուրքիա չի մեկնի։
Մյուս կողմից, Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալները վկայում են, որ 2018թ․ Գերմանիայից Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 26 տոկոսով՝ կազմելով 4․5 մլն։
Սակայն վերջին շրջանում Թուրքիա–Գերմանիա հարաբերությունները հատկապես լարվել են Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի՝ Թուրքիա այցելող գերմանացիների հնարավոր ձերբակալության մասին հայտարարության և Թուրքիայում աշխատող գերմանացի լրագրողների լրագրողական քարտերի ժամկետի երկարացման շուրջ ծագած ճգնաժամի պատճառով։
Հիշեցնենք, որ Մարտի 3-ին Սոյլուն հայտրարել էր, որ որոշ գերմանացիներ Եվրոպայում մասնակցում են ահաբեկչական խմբավորումների հավաքներին, այնուհետև մեկնում են Թուրքիա՝ հանգստանալու։ Թուրք նախարարը զգուշացրել էր, որ նման զբոսաշրջիկները Թուրքիայում կարող են ձերբակալվել, ինչից հետո Գերմանիայի ԱԳՆ-ն հանդես էր եկել Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղաքացիներին ուղղված զգուշացմամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |