Միջազգային13:29, 14 Մարտ 2019
Թուրքիայի անմխիթար վիճակը՝ ԱՄՆ Պետդեպի զեկույցում
ԱՄՆ Պետական դեպարտամենտի ամենամյա զեկույցում, որտեղ ներկայացված է տարբեր երկրներում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ տեղեկություններ, տեղ է գտել նաև Թուրքիայում խոսքի ազատության, նախընտրական քարոզարշավի և այլ հարցերի շուրջ գնահատականներ։
Մասնավորապես մամուլի ազատությանն առնչվող հատվածում ներկայացվել են «Լրագրողների պաշտպանության կոմիտեի» (CPJ) և «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային ոչ կառավարական կազմակերպության տվյալները Թուրքիայում առկա անմխիթար վիճակի վերաբերյալ։
Ըստ «Լրագրողների պաշտպանության կոմիտեի» տվյալների՝ 2018 թվականի դեկտեմբեր ամսից ի վեր Թուրքիայում 73 լրագրող բանտում է գտնվում, իսկ այն լրագրողների թվաքանակը, ովքեր բանտարկվելու վախից լքել են Թուրքիան և ապաստան են գտել տարբեր երկրներում, հայտնի չէ։
Զեկույցում ընդգծվել է նաև այն հանգամանքը, որ թուրքական ԶԼՄ-ները 90%-ով պատկանում են իշխանություններին կամ գտնվում են նրանց վերահսկողության ներքո և սպասարկում են իշխանության շահերը։ Ընդ որում բոլոր ամենահայտնի լրատվամիջոցներն ու հեռուստաընկերությունները գտնվում են բացառապես իշխանության ձեռքում։
Անդրադարձ է եղել նաև Թուրքիայում 2018 թվականի հունիսի 24-ի ընտրություններին նախորդած նախընտրական քարոզարշավին, որտեղ, ըստ զեկուցման կոպտորեն խախտվել է հավասարության սկզբունքը։ Եթե թուրքակա պետական հեռուստատեսությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քարոզչությանը տրամադրել է 67 ժամ, ապա մնացած 4 ընդդիմադիր ուժերին միասին վերցրած տրամադրել է ընդամենը 19 ժամ։ Ընդ որում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի քարոզարշավի համար ընդհանրապես եթեր չի տրամադրվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |