Ռազմական13:44, 15 Մարտ 2019
Ըստ Economist-ի՝ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ

Բրիտանական «Economist» հանդեսը անդրադարձել է Թուրքիայի կոմից ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման թեմային:
Հանդեսը հիշեցնում է, որ այս գործարքից մտահոգ Վաշինգտոնը Անկարային մի քանի անգամ զգուշացրել էր, որ լուրջ հետևանքներ կլինեն, եթե թուրքական կողմը ի վերջո ստանա այդ համակարգերը։
Հիշեցվում է, որ այդ զգուշացումներից մեկի ժամանակ նշվել էր, որ S-400-ների գնումը կարող է խոչընդոտել ԱՄՆ-ու Թուրքիայի ռազմական համագործակցությանը, որի շրջանակներում Անկարային պետք է մատարարվեն ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչները։
Հանդեսը հանկված է այն կարծիքին, որ եթե Թուրքիան ի վերջո ստանա այդ համակարգերն, ապա Վաշինգտոնը լուրջ պատժամիջոցներ կկիրառի Անկարայի նկատմամբ, ինչպես որ տեղի ունեցավ 2018թ.-ին։
Նախորդ տարում Վաշինգտոնը մի շարք լուրջ պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի նկատմամբ, ինչև հետևանքով թուրքական լիրան արժեզրկվեց։ Պատժամիջոցների հիմնական պատճառն էր ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնն, ում թուրքական իշխանությունները չէին ցանկանում ազատ արձակել։
Ըստ հրապարակման՝ պատժամիջոցներից մեկը կլինի այն, որ Թուրքիան կարող է դուրս գալ F-35-ների նախագծից, չնայած, որ դրանց վերաբերյալ առկա է թուրք-ամերիկյան պայմանագիր, որով թուրքական կողմը պետք է ստանա 100 միավոր F-35:
Economist-ի կարծիքով վերջնական արդյունքում քիչ հավանական է, որ Թուրքիան կհրաժարվի S-400-ներից։ Նշվում է, որ նույն կարծիքին է նաև Թուրքիայի Մարմարա համալսարանի դասախոսներից մեկը։ Վերջինիս կարծիքով, Թուրքիայի հրաժարվելը S-400-ներից, մեծ խնդիրներ կառաջացնի Ռուսաստանի ու Թուրքիայի միջև՝ մասնավորապես Սիրիայի հարցով, հաշվի առնելով, որ սիրիական ճգնաժամի շրջանակներում երկու երկրներն այժմ ակտիվ համագործակցության մեջ են։
Հիշեցվում է նաև այն, որ նախորդ տարի Թուրքիայի նախագահը մերժեց ԱՄՆ-ի առաջարկը Patriot համակարգերի հետ կապված, որն ուղղված էր ռուս-թուրքական պայմանագիրը չեղարկելուն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |