Տարածաշրջան06:55, 15 Մարտ 2019
Թուրքիան պնդում է, որ F-35 կործանիչները ստանալու է 2019-ի նոյեմբերին

Ամերիկյան արտադրության նոր սերնդի «F-35» կործանիչների առաջին խմբաքանակը Թուրքիան կստանա ընթացիկ տարվա նոյեմբերին։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Ըստ նրա՝ այդ ինքնաթիռները տեղակայվելու են Թուրքիայի Մալաթիա նահանգի ավիաբազայում։ Թե քանի միավոր F-35 է մատակարարվելու նոյեմբերին, նախարարը չի մանրամասնել։
Նա անհիմն է համարել ամերիկացի պաշտոնյաների այն հայտարարությունները, որ եթե Անկարան Ռուսաստանից գնի «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը, ապա հնարավոր է ամերիկյան F-35-ներն այլևս չմատակարարվեն։
«Չնայած ամերիկացի պաշտոնյաների հայտարարություններին՝ F-35-երի մատակարարման գործընթացը շարունակվում է։ Մեր օդաչուները շարունակում են պատրաստվել ԱՄՆ-ում։ Ակնկալում ենք, որ նոյեմբերին ինքնաթիռները Մալաթիայի ավիաբազայում կտեղակայվեն։ Մալաթիայում արդեն ավարտվել են նախապատրաստական աշխատանքները»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |