Միջազգային13:41, 15 Մարտ 2019
Չավուշօղլուն՝ Եվրամիության մասին․«Չենք կարող ընդունել երկակի ստանդարտներն ու երկերեսանիությունը»
4 տարի դադարից հետո իրականացվել է Թուրքիա-Եվրամիություն համագործակցության խորհրդի նիստը։ Նիստին մասնակցել են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ ՖԵդերիկա Մոգերինին, ԵՄ-ի ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը։
Նիստից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մոգերինին հայտարարել է․ «Որպես թեկնածու երկիր և կարևոր գործընկեր՝ մենք կարևորում ենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունները։ Թուրքիա-ԵՄ համագործակցությունը կարևոր է ոչ միայն փախստականների հարցի համար, այլև Սիրիայում քաղաքական լուծում գտնելու համար»։
Իսկ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է․ «Համագործակցության խորհրդի նիստում քննարկեցինք Թուրքիայի բանակցությունների գործընթացը և անդրադարձանք առկա իրավիճակին։ Մենք շեշտեցինք, որ Թուրքիան վճռական է եվրաանդամակցության հարցում։ Թուրքիան լուրջ է վերաբերում ԵՄ-ից ստացվող քննադատություններին։ Բայց մենք չենք կարող ընդունել երկակի ստանդարտներն ու երկերեսանիությունը»։
Միևնույն ժամանակ Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիային տրամադրվող ֆինանսական աջակցության կրճատումը անլուրջ մոտեցում է։ Ըստ նրա՝ դա Թուրքիային որևէ տնտեսական վնաս չի տա, սակայն կասկածի տակ է դնում ԵՄ-ի անկեղծությունը։ Չավուշօղլուն նաև նշել է, որ Թուրքիան ոչ մի դեպքում չի ընդունի Եվրոպական խորհրդարանի հաստատած որոշումը, նույնիսկ եթե այդ որոշումը խորհրդի տեսքով է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |