Հասարակական06:06, 18 Մարտ 2019
Ստամբուլում վերջին հրաժեշտը տվեցին Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին (տեսանյութ)

Մարտի 17-ին Ստամբուլի Քումքափը թաղամասում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին մայր եկեղեցում հայ համայնքը վերջին հրաժեշտն է տվել Պոլսի Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին։ Նա վախճանվել էր մարտի 8-ին հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցում։
Հուղարկավորության արարողությանը մասնակցել են բազմաթիվ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ և քաղաքական գործիչներ, ինչպես օրինակ՝ Թուրքիայի նախկին վարչապետ և մեջլիսի նախագահ Բինալի Յըլդըրըմը, Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը, ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (ԺՀԿ-CHP) Ստամբուլի քաղաքապետի թեկնածու առաջադրված Էքրեմ Իմամօղլուն և այլք։
Մասնակցել են նաև ասորական ուղղափառ եկեղեցու մետրոպոլիտ Յուսուֆ Չեթինն, ինչպես նաև Էջմիածինից, Լիբանանից, Երուսաղեմից, Վատիկանից մեկնած հայ հոգևորականները։ 4 ժամ տևած հուղարկավորության արարողությունը ղեկավարել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։ Մութաֆյանը հողին է հանձնվել Ստամբուլ Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատանը:
Թուրքական աղբյուրը նշում է, որ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների հետ կապված աշխատանքները կմեկնարկեն Սուրբ զատիկից հետո, քանի որ այդքան օր սուգ է հայտարարվել Մութաֆյանի մահվան կապակցությամբ։
Հիշեցնենք, որ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը ծնվել է 1956թ. Ստամբուլում։ 1973-1975թթ. սովորել է Շտուտգարտի ամերիկյան քոլեջի գեղարվեստի և պատմության ֆակուլտետում։ 1975-1979թթ. ուսումը շարունակել է ԱՄՆ-ի Թենըսի նահանգի Մեմփիսի պետական համալսարանում։ 1977 թվականին ձեռնադրվել է սարկավագ, նույն թվականին ձեռնադրվել է կուսակրոն քահանա։
Մեսրոպ Մութաֆյանը Պոլսի հայոց պատրիարք էր ընտրվել 1998-ին: 2008-ից ի վեր պատրիարք Մութաֆյանը առողջական խնդիրների պատճառով գտնվում էր հիվանդանոցում: Իսկ պատրիարքությունը մինչ օրս ղեկավարում է հոգևոր խորհրդի կողմից պատրիարքական փոխանորդ ընտրված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
.jpg)

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:

Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:

Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |