Ցեղասպանություն13:10, 19 Մարտ 2019
Իտալիայի Լացիո մարզն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ
Մարտի 18-ին Իտալիայի Լացիո մարզի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը ճանաչող բանաձև, որով խորհրդարանի անդամները զորակցություն և աջակցություն են հայտնում հայ ազգի զավակներին, պատմական ճշմարտության համար նրանց մղած պայքարին ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերին: Այս մասին «Հայերն այսօր» պարբերականին հայտնել են Հռոմի հայ համայնքի խորհրդից:
Հռոմի հայ համայնքի խորհրդի նախաձեռնությամբ պատրաստված բանաձևը խորհրդարան է ներկայացրել Լացիո մարզի խորհրդարանի անդամ Սերջո Փիրոցցին, որն այս առիթով հայ համայնքին ուղղած իր նամակում նշել է, թե ցանկանում է, որ այս քայլը հանդիսանա՝ որպես ճշմարտության ու զորակցության հանձնառու ու անկեղծ արտահայտություն՝ ի նպաստ մի ազգի, որի անդամները զոհ են գնացել տեղահանությունների ու ահռելի ջարդերի:
Սերջո Փիրոցցին նաեւ հույս է հայտնել, որ այս քայլը երիտասարդների ու ապագա սերունդների համար ազդակ կլինի, որպեսզի այդպիսի ոճիրներն այլևս երբեք չկրկնվեն:
Հավելենք, որ Լացիո մարզի խորհրդարանը Իտալիայի 136-րդ խորհրդարանն է, որն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:
Իտալիայի 20 մարզերից մեկը հանդիսացող Լացիոն տեղակայված է թերակղզու կենտրոնական մասում։ Երկրի այն 5 մարզերից է, որոնք ունեն հատուկ ինքնավար կարգավիճակ:
Լացիոն ունի մոտ 5.7 միլիոն բնակչություն և 170 միլիարդ եվրոյից ավեի ՀՆԱ, բնակչության թվով 3-րդ շրջանն է Իտալիայում, տնտեսությամբ՝ 2-րդը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |