Միջազգային08:20, 19 Մարտ 2019
Թուրքիան դատապարտել է ազգությամբ թուրք Թանըշի՝ Հոլանդիայում իրականացրած զինված հարձակումը
Հոլանդիայի Ուտրեխտ քաղաքում զինված հարձակում իրականացրած ազգությամբ թուրք Գյոքմեն Թանըշը ձերբակալվել է: Այս մասին հայտարարել է Ուտրեխտի քաղաքապետ Ժան վան Զանենը ոստիկանության ու դատախազության մամուլի պատասխանատուների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Հարձակման վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Թուրքիայի արտգործնախարարությունը:
«Խստորեն դատապարտում ենք մարտի 18-ին Հոլանդիայի Ուտրեխտ քաղաքում տեղի ունեցած հարձակումը՝ անկախ նրանից, թե ով ու ինչ պատճառով է այն իրականացրել: Այդ ահավոր հարձակման հետևանքով զոհվածների հարազատներին ցավակցություն ենք հայտնում, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»:
Գյոքմեն Թանըշի՝ Թուրքիայում բնակվող հայրը ևս դատապարտել է որդու հանցավոր արարքը:
Թուրքիայի Կայսերի (պատմ.՝ Կեսարիա) քաղաքում բնակվող հայրը՝ Մեհմեթ Թանըշը, հայտնել է, որ արդեն 11 տարի է չի շփվում որդու հետ:
«Եթե նա է արել, ապա թող պատժվի»,- ասել է Թանըշը:
Հիշեցնենք, որ մարտի 18-ի առավոտյան Ուտրեխտ քաղաքի տրամվայի կանգառներից մեկի շրջակայքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով կա 3 զոհ, 5 վիրավոր: Ոստիկանությունը հաղորդել է, որ տեղի ունեցած հրաձգությունը մեծ հավանականությամբ ահաբեկչական հարձակում է եղել: Հարձակումն իրականացրած Գյոքմեն Թանըշը փախուստի էր դիմել դեպքի վայրից: Բայց կարճ ժամանակ անց իրավապահ մարմինները հայտնաբերել են նրան ու ձերբակալել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |