Քաղաքական07:58, 20 Մարտ 2019
Ավստրալիայի վարչապետ. «Էրդողանի արածը հանդգնություն է, նա պետք է հետ վերցնի իր խոսքերը»
Ավստրալիայի վարչապետ Սքոտ Մորիսոնին զայրացրել է Նոր Զելանդիայի 2 մզկիթներում մուսուլմանների դեմ կատարված ահաբեկչության մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հնչեցրած արտահայտությունները:
Էրդողանի խոսքերն արտաբերվել են օրեր առաջ նշված Դարդանելի (Գալիպոլի) ճակատամարտի 104-րդ տարեդարձի միջոցառումների ժամանակ: Հիշեցնենք, որ օսմանցիների հաղթած այդ ճակատամարտում անգլիական զորքերի կազմում թուրքերի դեմ կռվել են նաև ավստրալացիներ ու նոր զելանդացիներ:
Միջոցառման ժամանակ Էրդողանը, ակնարկել էր այն մասին, որ ահաբեկիչը Նոր Զելանդիայի մզկիթի վրա հարձակվելուց առաջ տարածած «մանիֆեստում» Ստամբուլը անվանել էր Կոստանդնուպոլիս:
«Դարդանելից 104 տարի հետո մեկ անգամ ևս ասում ենք, որ ձեր ուղերձը ստացել ենք: Ձեր զգացմունքներն ու մտադրություններն էլ ենք հասկացել… Ստամբուլը Կոստանդնուպոլիս չեք կարող դարձնել: Ձեր պապերը եկան, տեսան, որ այստեղ ենք, որոշները ողջ վերադարձան, որոշներն էլ՝ դագաղների մեջ: Եթե նույն նպատակով գաք, ձեզ էլ կսպասենք: Որևէ կասկած չունենաք, որ ձեզ էլ ձեր պապերի նման ենք ճանապարհելու»:
Էրդողանի այս խոսքերից հետո Մորիսոնը կանչել է Կանբերայում Թուրքիայի դեսպանին, հայտնել իր դժգոհությունը ու պարզաբանումներ պահանջել:
Ավելի ուշ Ավստրալիայի վարչապետը հայտարարություն է տարածել խնդրի վերաբերյալ, որում մասնավորապես ասված է. «Էրդողանի խոսքերն ավստրալացիների համար շատ արհամարհական են: Այսպիսի շիկացած մթնոլորտում նման արտահայտություններ անելը այլ բան չէ, քան հանդգնություն»:
Մորիսոնը նաև նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները վերանայելու հարցում քննարկվելու են բոլոր տարբերակները՝ ավելացնելով, որ իրենց քաղաքացիներին զգուշացում է արվելու Թուրքիա չմեկնելու վերաբերյալ:
«Սպասում եմ այդ խոսքերի պարզաբանմանն ու հետ վերցնելուն և դա պահանջել եմ (դեսպանից-խմբ.)»,- եզրափակել է Ավստրալիայի վարչապետը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |