Իրավական08:03, 20 Մարտ 2019
Ցմահ դատված ընդդիմադիր լրագրողից դատարանը պահանջում է 1300 դոլար վճարել Էրդողանին

Ստամբուլի առաջին ատյանի քրեական դատարանը լրագրող և գրող Ահմեթ Ալթանի դեմ «հանրապետության նախագահին վիրավորելու» մեղադրանքով հարուցված քրգործով վճիռ է կայացրել։
2016թ․ «P24» ընդդիմադիր պարբերականի համար գրած «Նոր Էրգենեքոն» հոդվածի պատճառով Ալթանը 7․000 թուրքական լիրա (շուրջ 1.270 դոլար) փոխհատուցում պետք է վճարի Էրդողանին։
Դատական նիստին մասնակցել են Ալթանի փաստաբան Ֆիգեն Չալըքուշուն և Էրդողանի փաստաբան Էլա Էզգի Յելմենը։ Վերջինս նշել է, որ Ալթանն Էրդողանին «գող» է անվանել, ինչը չի կարող որպես քննադատություն որակվել։
Ահմեթ Ալթանը դատական նիստին մասնակցել է տեսաձայնային կապի միջոցով․ նա «սահմանադրությունը խախտելու» մեղադրանքով ծանր ռեժիմի ցմահ ազատազրկման է դատապարտված և գտնվում է Սիլիվրիի բանտում։
Իր պաշտպանական ելույթում Ալթանը չի ընդունել առաջադրված մեղադրանքը՝ պնդելով, որ Էրդողանին անձնական վիրավորանք հասցնելու համար որևէ դրդապատճառ չունի և իր հոդվածում միայն Էրդողանի քաղաքական գործունեությանն ուղղված քննադատություններ է հնչեցրել։ Ալթանի փաստաբան Չալըքուշուն էլ պահանջել է, որ մեղադրյալն արդարացվի՝ խոսքի ազատության իրավունքի հիման վրա։
Դատարանը, սակայն, Ահմեթ Ալթանին մեղավոր է ճանաչել և նախ դատապարտել 11 ամիս 20 օր ազատազրկման, ապա հաշվի առնելով մեղադրյալըի անձն ու սոցիալ-տնտեսական վիճակը՝ ազատազրկման պատիժը փոխարինել է տուգանքով։
Ահմեթ Ալթանը Թուրքիայում հայտնի լրագրող, գրող և բանաստեղծ է։ Նա եղել է հայտնի ընդդիմադիր «Taraf» թերթի գլխավոր խմբագիրը, թղթակցել «Nokta» ամսագրին, «Hürriyet» և «Güneş» թերթեին: 2018թ․ փետրվարի 16-ին թուրքական դատարանը Ահմեթ Ալթանին, նրա եղբայր Մեհմեթ Ալթանին և Նազլը Ըլըջաքին դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի մասին նախապես տեղեկություններ ունենալու և թաքցնելու, ինչպես նաև՝ սահմանադրությունը խախտելու մեղադրանքով։ Նույն թվականի փետրվարի 28-ին Ահմեթ Ալթանը մեկ այլ գործի շրջանակներում դատապարտվել էր ևս 5 տարի 11 ամիս ազատազրկման։ Այս անգամ լրագրողը մեղադրվում էր «հանրապետության նախագահին վիրավորելու» և «ահաբեկչական խմբավորման օգտին քարզչություն» անելու մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |