Միջազգային08:51, 20 Մարտ 2019
Նոր Զելանդիայում ահաբեկչություն կատարած անձը մի քանի անգամ եղել է Թուրքիայում
Նոր Զելանդիայում մզկիթների վրա հարձակման մեջ մեղադրվող 28-ամյա ավստրալացի Բրենթոն Թարանթը նախկինում Թուրքիա կատարած այցի շրջանակներում եղել է մի շարք նահանգներում։
Ըստ Hürriyet թերթի թղթակից Չեթին Այդընի՝ Բրենթոնը 2016թ. Թուրքիայում եղած ժամանակ 3 օր մնացել է Ստամբուլում գտնվող Այա Սոֆա (Սուրբ Սոֆիա) տաճարի հարևանությամբ գտնվող հյուրանոցներից մեկում։ Նույն տարում ահաբեկիչը ևս մեկ անգամ է մեկնել Թուրքիա, որտեղ մի քանի օրով կանգ է առել Ստամբուլի Ֆաթիհ շրջանի Աքսարայ շրջանում գտնվող հյուրանոցում։
Թարանթը Ստամբուլից բացի եղել է Թուրքիայի Աղրը, Սիվաս, Թոքաթ, Անկարա, Էդիրնե, Իզմիր և Մերսին նահանգներում։ Նշվում է, որ Թարենթը Թուրքիայում այցելել է մի շարք պատմական վայրեր և մշակութային կենտրոններ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նորզելանդական Քրայսթչերչ քաղաքի մզկիթներից մեկում սպանդ իրականացրած տղամարդը հարձակումից առաջ հրապարակած մի քանի էջանոց մանիֆեստում իր «թիրախների» թվում նշել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունը:
Նա նաև «Թուրքերին» վերնագրով հատուկ բաժին է առանձնացրել իր հայտարարության մեջ ու սպառնացել «ավերել Կոստանդնուպոլսի բոլոր մզկիթները», եթե թուրքերը փորձեն առաջանալ դեպի Եվրոպա:
«Դուք կարող եք խաղաղ ապրել ձեր հողերում՝ Բոսֆորի արևելյան ափին: Սակայն եթե փորձեք բնակություն հաստատել Բոսֆորի արևմուտքում, եթե գաք Եվրոպա՝ կսպանենք ձեզ: Մենք կգանք Կ. Պոլիս ու կավերենք բոլոր մզկիթները: Այա Սոֆիան կազատագրվի մինարեթներից, և Կ. Պոլիսը կրկին կդառնա քրիստոնեական քաղաք, ինչին արժանի է», - գրել էր նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |