Տարածաշրջան09:24, 22 Մարտ 2019
Իզմիրում Նովրուզի տոնակատարության ժամանակ PKK-ի լոզունգներ հնչեցնողները ձերբակալվել են

Մեծությամբ Թուրքիայի 3-րդ քաղաքում՝ Իզմիրում, բնակվող տասնյակ հազարավոր քրդեր նովրուզի տոնը նշելու համար մարտի 21-ին հավաքվել են քաղաքի հրապարակներից մեկում:
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) կազմակերպած միջոցառման ժամանկ ելույթներ են ունեցել ԺԴԿ-ից ընտրված մեջլիսի պատգամավորներ ու կուսակցության այլ ներկայացուցիչներ: Միջոցառումն ուղեկցվել է Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության լոզունգների վանկարկումներով: Հավաքվածներից որոշներն էլ պարզել են ՔԲԿ-ի դրոշներ ու կառույցը խորհրդանշող այլ պաստառներ:
Հավաքը վերահսկող թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 13 մասնակցի, որոնք, ըստ ոստիկանության, ՔԲԿ-ական դրոշներ են պարզել:
Միջոցառման ժամանակ ելույթ ունեցած քրդամետ կուսակցության անդամների խոսքի հիմնական թեման եղել է օրեր անց՝ մարտի 31-ին է Թուրքիայում տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման ընտրությունները:
Քուրդ գործիչները ժողովրդին հորդորել են Իզմիրում, որտեղ ԺԴԿ-ն քաղաքապետի թեկնածու չի առաջադրել, իրենց ձայնը տալ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և «Ազգայնական շարժում» կուսակցության կազմած «Ժողովուրդ» դաշինքի թեկնածուների հետ մրցակցող թեկնածուին: ԺԴԿ-ականները հայտարարել են, որ ևս մի քանի մեծ քաղաքներում, որտեղ կուսակցությունը թեկնածու չի առաջադրել, իր համակիրներին կոչ է արել ձայն չտալ Էրդողանի ու ազգայնականների կազմած դաշինքի թեկնածուներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |