Ռազմական07:34, 22 Մարտ 2019
ՆԱՏՕ-ն զորավարժություններում փորձարկել է Թուրքիայում հնարավոր քաղպատերազմի սցենարը

Թուրքական մամուլում «Նոր սկանդալ ՆԱՏՕ-ից» վերտառությամբ ուշագրավ տեղեկություններ են հրապարակվել։ Ըստ նոր բացահայտված տվյալների՝ դեռևս 2010թ․ ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված և իրականացված զորավարժություններից մեկի ժամանակ խաղարկվել է Թուրքիայում քաղաքացիական պատերազմի և ՆԱՏՕ-ի ուժերի միջամտությամբ իրավիճակի հանգուցալուծման սցենարը։
Ըստ սցենարի՝ 2025թ․ Աֆրիկայի կենտրոնական մասում տեղակայված երևակայական պետության բազմազգ բնակչության միջև ներքին բախումներ են սկսվում։ Իսկ ՆԱՏՕ-ի զինված ուժերը արտաքին միջամտությամբ խաղաղություն և կայունություն են հաստատում երկրում։ Ուշագրավ է, որ թեև երևակայական այդ պետությունը տեղակայված էր Աֆրիկայում, բայց այն իր չափերով և ուրվագծով, ինչպես նաև՝ ենթադրյալ բնակչության կազմով համապատասխանում էր Թուրքիային։ Զորավարժությունների քարտեզի վրա կարմիր գույնով նշված այդ երկրի ուրվագիծը Թուրքիայի շրջված քարտեզն էր հիշեցնում՝ արևելքի ու արևմուտքի տեղերը փոխած և մի փոքր սեղմված, փոքրացված վիճակում։
Աղբյուրի համաձայն՝ երբ ՆԱՏՕ-ում քննարկվել է նշված զորավարժության սցենարը, քննարկման սեղանի շուրջ նստած են եղել նաև Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչներ։ Նրանք առարկել են նման սցենարի դեմ, սակայն այն, այնուամենայնիվ, խաղարկվել է։ Թուրքական մամուլն այդ զորավարժությունները որակել է որպես «Թուրքիայի ներքին գործերին միջամտության փորձարկում»։
Թուրքական մամուլի պնդմամբ՝ զորավարժության կազմակերպման ու իրականացման աշխատանքներին մասնակցել էին նաև մի շարք պաշտոնյաներ, որոնք, ինչպես ավելի ուշ պարզվել էր, «ՖԵթհուլլահական խմբավորման» (FETÖ) անդամներ էին։
Թուրքիայում համոզված են նաև, որ այդ զորավարժություններից հետո FETÖ-ի անդամները մեկը մյուսի հետևից Թուրքիայում տարբեր գործողություններ են իրականացրել՝ զորավարժությունների սցենարը իրականում կյանքի կոչելու համար։ Նման գործողությունների շարքում ի թիվս այլոց նշվում են 2013թ․ Գեզի զբոսայգու ցույցերն ու բախումները, իրար հաջորդած մի շարք ահաբեկչական գործողություններ, և, ի վերջո, 2016թ․ ձախողված հեղաշրջման փորձը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |