Քաղաքական09:28, 25 Մարտ 2019
Թուրքիայում թզբեհներ են բաժանում ՏԻՄ ընտրություններից առաջ
Թուրքիայում մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺՀԿ-CHP) և՛ պահպանողական, և՛ լիբերալ ընտրազանգվածի քվեն ստանալու համար տարատեսակ նվերներ է բաժանում:
Թուրքական մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` Բուրսայի Նիլյուֆեր շրջանում CHP-ական համայնքապետի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնին, որին նաև մասնակցում են դեռահասներ, համայնքապետարանի էքսկավատորով ալկոհոլային խմիչքներ են բաժանվել:
Նշվում է, որ առաջիկա օրերին նույնպես ծրագրվում է նմանատիպ փառատոն, սակայն մտահոգություն կա, որ կրկին ալկոհոլային խմիչքներ կբաժանվեն անչափահասներին:
CHP-ի կողմից առաջադրված թեկնածուները, որպեսզի կարողանան տարբեր շրջաններում հանրության պահպանողական շերտից քվե ստանալ, տղամարդկանց` թզբեհ, կանանց էլ գլխաշորեր են բաժանել:
Հիշեցնենք, որ CHP-ն հիմնադրումից ի վեր եղել է ձախակողմյան սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, որը հիմնված է Աթաթուրքի գաղափարախոսության վրա:
Թուրքիայի Հանրապետության և CHP-ի հիմնադիր Մուսաթաֆա Քեմալ Աթաթուրքի իշխանության օրոք` 1925թ. նոյեմբերի 25-ին ընդունվել է ֆեսի արգելման և դրա փոխարեն եվրոպական գլխարկ ու հագուստ կրելու մասին օրենքը: Ինչ վերաբերում է կանանց գլխաշորերին, օրենքով դա չի արգելվել, սակայն Մուստաֆա Քեմալն իր ընտանիքի օրինակով փորձել է հասնել կանանց ազատականացմանը՝ դա համարելով հասարակության զարգացման անհրաժեշտ պայման:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |