Քաղաքական09:41, 25 Մարտ 2019
Դեմիրթաշ. «Թուրքիայի կառավարությանը պատմության աղբաման ուղարկելու համար կսատարենք այլ ուժերին»
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, ով արդեն ավելի քան 2 տարի կալանավորված է, հարցազրույց է տվել թուրքական «Yeni Yasam» պարբերականին։ Նա անդրադարձել է Թուրքիայում մարտի 31-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։
«Մենք ահաբեկիչներ չենք, մենք ինքներս ենք զոհ դարձել պետության կողմից իրականացվող ահաբեկչությանը։ Մենք ոչ էլ անջատողականներ ենք։ Մենք դաշինքի մեջ չենք ոչ ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական», ոչ էլ «İYİ» կուսակցության հետ։ Բայց Թուրքիայի ներկայիս կառավարությանը պատմության աղբաման ուղարկելու համար, մենք կսատարենք այդ կուսակցությունների թեկնածուներին»,- ասել է Դեմիրթաշը։
Նա կոչ է արել Թուրքիայի քաղաքացիներին անպայման մասնակցել գալիք ընտրություններին և ձայնը տալ քրդամետ կուսակցությանը՝ քանզի դրանով, ըստ Դեմիրթաշի, կասվի «Ոչ ֆաշիստական քաղաքականությանը, որն իրականացնում է Թուրքիայի ներկայիս իշխանությունը»։
Դեմիրթաշը համոզված է, որ ընտրությունների արդյունքները էական ազդեցություն կունենան Թուրքիայում ժողովրդավարության մակարդակի վրա։
«Եթե ես բանտարկված չլինեի, ավելի շատ հնարավորություն կունենայինք ընտրողներին համոզելու: Ամեն դեպքում ես նույնիսկ այս պայմաններում փորձում եմ անել առավելագույնը: Գնացեք ընտրատեղամասեր և դաս տվեք անարժան քաղաքական գործիչներին»,-եզրափակել է Դեմիրթաշը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |