Տնտեսական09:32, 25 Մարտ 2019
Իրան կատարած ներմուծման ծավալներով Թուրքիան 3-րդ տեղում է

Թուրքիան ընդգրկվել է այն երկրների առաջատար եռյակում, որոնցից Իրանը վերջին մեկ տարում ամենաշատ ապրանք (բացի նավթից) է ներմուծել։ Այս մասին հայտնի է դարձել Թեհրանի առևտրի պալատի հրապարակած տվյալներից։
Ըստ այդմ՝ Իրանը վերջին տարվա ընթացքում ամենից շատ ներմուծում է կատարել Չինաստանից։ Այս երկրից Իրան ներմուծված ոչ նավթային արտադրանքի ընդհանուր ծավալը կազմել է 9 մլրդ 375 մլն դոլար։
Երկրորդ տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն են՝ 5 մլրդ 919 մլն դոլար ցուցանիշով։ Թուրքիան այս ցանկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը՝ 2 մլրդ 261 մլն դոլար ընդհանուր արդյունքով։
Ներմուծման ոլորտում Իրանի համար առաջատար երկրների շարքում տեղ են գտել նաև Հնդկաստանը (2 մլրդ 211 մլն դոլար), Գերմանիան (2 մլրդ 177 մլն դոլար), Շվեյցարիան (1 մլրդ 989 մլն դոլար)։ Ռուսաստանն այս ցանկում 8-րդ տեղում է՝ 1 մլրդ 139 մլն դոլար ցուցանիշով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |