Իրավական12:39, 26 Մարտ 2019
CNN Türk-ի դեմ հետաքննություն է սկսվել

Ամերիկյան CNN հեռուստաընկերության գլխամասային գրասենյակը CNN Türk-ի դեմ հետաքննություն է սկսել։ Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ - CHP) Ամերիկայի ներկայացուցիչ Յուրթեր Օզջանը տեղեկացրել է, որ անձամբ նման պահանջով դիմել է CNN-ի գլխամասային գրասենյակին և CNN-ի պաշտոնյաներից մեկից ստացված էլեկտրոնային հաղորդագրության համաձայն՝ հայցին ընթացք է տրվել։ Ընդդիմադիր գործիչը հավելել է, որ առաջիկայում ակնկալվում է նաև CNN-ի պաշտոնական պատասխանը։
Հետաքննության պատճառը ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ - HDP) համանախագահ Սեզաի Թեմելիի՝ իրականում գոյություն չունեցող ցուցմունքների հրապարակումն է։
Օզջանը տեղեկացրել է նաև, որ օրեր առաջ իշխող կուսակցությանը մոտ կանգնած «Sabah» թերթի լուրը վերահրատարակած CNN Türk-ը ներկայացրել է մի ցանկ, որում ներառված են եղել ԺՀԿ-ի, «İyi» կուսակցության և «Saadet» կուսակցության մի շարք թեկնածուներ։ Հրապարակման մեջ առաջ է քաշվել այն պնդումը, որ նշված թեկնածուները առնչություն ունեն Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ- PKK) հետ։
CNN-ի գլխամասային գրասենյակին ուղղված նամակում Օզջանը նշել է․ «Հարգելի պատասխանատուներ, ես Յուրթեր Օզջանն եմ՝ Ժողովրդահանրապետական կուսակցության Ամերիկայի ներակայացուցիչը։ Թուրքիայում կանխամտածված կերպով սխալ լրատվություն տարածելու սովորություն ձեռք բերած CNN Türk-ի մասին Ձեզ նախկինում էլ գրել էի։ Տեղեկացնեմ նաև, որ երկու օր առաջ «Արդարություն և զարգացում» կուսակցությանը մոտ կանգնած «Sabah»-ի լուրը վերահրատարակած CNN Türk-ը հրապարակել է մի ցանկ՝ պնդելով, թե ԺՀԿ, «İyi» կուսակցության և «Saadet» կուսակցության մի շարք թեկնածուներ PKK-ի հետ առնչություն ունեն։
Հաշվի առնելով, որ Թուրքիայում ահաբեկչության հետ կապի մեջ մեղադրվողները չեն կարող ոչ մի դեպքում որպես թեկնածու մասնակցել որևէ ընտրության, կարելի է ասել, որ «Sabah»-ի չարակամ լուրը CNN Türk–ի կողմից կարող էր վերահրապարակվել միայն հետևյալ պատճառներով․
1. CNN Türk-ը չգիտի Թուրքիայի օրենքները։
2. CNN Türk-ը մեղադրում է արդարադատության նախարարությանը, գերագույն ընտրական հանձնաժողովին և Թուրքիայի դատական համակարգին՝ իրենց գործը ճիշտ չկատարելու և «ահաբեկիչներին» ընտրություններում թեկնածու դառնալու հնարավորություն տալու մեջ։
3. CNN Türk-ը գիտակցաբար և կանխամտածված ձևով սխալ և անբարո լուրեր հրապարակելով՝ աջակցում է ԱԶԿ-ի ռեժիմի այն պնդմանը, թե ընդդիմադիր կուսակցությունները համագործակցում են ահաբեկիչների հետ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |