Քաղաքական08:00, 26 Մարտ 2019
Financial Times: Գերմանիան ցանկանում է կտրել իր տարածքում ապրող թուրքերի կապը Թուրքիայի հետ
Գերմանիան ցանկանում է կտրել իր տարածքում ապրող մուսուլմանների տնտեսական ու հոգևոր կապերը Թուրքիայի հետ: Այս մասին գրում է թուրքական «Yurtgazetesi»-ն՝ վկայակոչելով բրիտանական Financial Times-ին:
Ըստ FT-ի՝ Բեռլինն անհանգստացած է Թուրքիայի կրոնական գործերի վարչության «Թուրք-իսլամական միության» (DİTİB) ծավալած գործունեությամբ Գերմանիայի թուրքերի շրջանում:
Պարբերականի հետ զրույցում Գերմանիայի ներքին գործերի առաջին փոխնախարար Մարկուս Քերբերն ասել է, որ Թուրքիայի իշխանությունները պետք է ընդունեն, որ արդեն անցյալում են այն օրերը, երբ Գերմանիայի մզկիթների վերահսկողությունը ամբողջությամբ պատկանում էր DİTİB-ին:
«Անկարայի պատասխանատուներին էլ եմ ասել՝ ձեր թուրքերը արդեն մեր թուրքերն էլ են, վարժվեք այդ մտքին»:
Ըստ գերմանացի պաշտոնյայի՝ իրենց նպատակն է նվազեցնել դրսի ազդեցությունը իրենց երկրում բնակվող փոքրամասնությունների վրա:
«Այս պահին Գերմանիայի մուսուլմանների համար պետք է մի այնպիսի իսլամ, որը հենց Գերմանիայինը կլինի: Սա չի նշանակում, որ մենք նոր գաղափարախոսություն ենք ստեղծում, սրանով մենք որոշում ենք, թե տեղի մուսուլմաններին ինչպիսի իսլամ է հարկավոր»,- ասել է Քերբերը:
Գերմանացի փոխնախարարը, խոսելով «տեղական» կամ «գերմանական» իսլամի մասին, ասել է, որ տեղի մուսուլմանները պետք է գերմաներենով քարոզներ լսելու իրավունք ունենան, իսկ քարոզ կարդացող իմամը պետք է հաղորդակից լինի գերմանական իրականությանը:
Պարբերականը տեղեկացնում է, որ Թուրքիան DİTİB-ի միջոցով Գերմանիայի մուսուլմանների շրջանում լայն ցանց է ձևավորել: Գերմանիայում գործող 2400 մզկիթներից 900-ը հենց այդ կազմակերպությունն է ղեկավարում: Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը իմամներ է (մուսուլմանական հոգևորական) է ուղարկում այդ մզկիթներում ծառայելու համար, որոնց աշխատավարձներ է տալիս պետական բյուջեից:
Նշվում է, որ թուրք-գերմանական հարաբերություններում առկա լարվածության պատճառներերից մեկն էլ 1960-ականներին գերմանիայում հաստատված մեծաթիվ թուրքերի գերմանական հասարակությանը չինտեգրվելու խնդիրն է, ինչին իր գործողություններով նպաստում է Թուրքիան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Պաշտոնական աղբյուրներում ընդունելության օրակարգի և քննարկված հարցերի վերաբերյալ տեղեկություններ չեն հրապարակվել:
Ըստ Իմամօղլուի՝ աշխատավարձն այնքան քիչ է, որ նույնիսկ չի կարող բավարարել Ստամբուլում 1 ամսվա համար բնակարանի վարձավճար տալու համար:
«Pros&Cons» անվտանգության և ռիսկերի վերլուծական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սերհաթ Էրքմենն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սիրիայում Թուրքիայի ազդեցությունն աճել է՝ նվազեցնելով Իրանի և Ռուսաստանի դերը:
Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի խորհրդականի՝ Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը և Սիրիայում նոր վարչակազմի գործադրած ջանքերին։
Կասկածյալը ձերբակալվել է Սամսունի մարզային ոստիկանության անվտանգության ստորաբաժանման կողմից իրականացված օպերացիայի ընթացքում:
Ըստ Իմամօղլուի՝ աշխատավարձն այնքան քիչ է, որ նույնիսկ չի կարող բավարարել Ստամբուլում 1 ամսվա համար բնակարանի վարձավճար տալու համար:
Թուրքիայի արտգործնախարարի և Աբդուլլահ բին Զայեդ ալ Նահյանի Օրակարգում եղել է Սիրիայում տիրող իրավիճակը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |