Հասարակական08:31, 26 Մարտ 2019
Washington Post․ Թուրքիայում «բանտային գրականությունը» ծաղկում է

Ամերիկյան «Washington Post» հեղինակավոր թերթը հոդված է հրապարակել Թուրքիայի «բանտային գրականության» մասին։ Ըստ հոդվածի՝ Թուրքիայի նորագույն պատմության ընթացքում կալանավորված ընդդիմադիր քաղաքական գործիչները բանտերում գրել են բանաստեղծություններ, հուշագրություններ, պատմվածներ, վեպեր և անգամ սցենարներ։
Նշվում է, որ Թուրքիայում «բանտային գրականության» արմատավորված ավանդույթ է ձևավորվել, իսկ հատկապես վերջին տարիներին թուրքական բանտերում ստեղծվող գրականությունը ծաղկում է ապրում, ինչը պայմանավորված է իշխանությունների կողմից հազարավոր ընդդիմադիրների բանտարկման հանգամանքով։ Միայն վերջին երկու տարում բանտարկյալների կամ արդեն ազատ արձակվածների կողմից ութ գիրք է հրատարակվել։
Հոդվածում, որպես «բանտային գրականության» օրինակ, անդրադարձ է կատարվում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով ցմահ ազատազրկված գրող և լրագրող Ահմեթ Ալթանի «Այլևս աշխարհը չեմ տեսնի» գրքին, որտեղ նա պատմում է իր բանտային առօրյայի մասին։ Ալթանը Թուրքիայում ստեղծված քաղաքական մթնոլորտի պատճառով գիրքը չի տվել թուրք հրատարակիչներին, նախորդ շաբաթ այն հրատարակվել է Անգլիայում, իսկ աշնանը լույս կտեսնի նաև Ամերիկայում։
Ընդդիմադիր քրդամետ «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի՝ կարճ մելանխոլիկ պատմվածքներից կազմված «Լուսաբաց» (Seher) խորագրով գիրքն էլ լույս է ընծայվել ամերիկացի անվանի դերասանուհի Սառա Ջեսիկա Փարկերի հրատարակչության կողմից։ Դեկտեմբերին Փարքերը գրքի անգլերեն տարբերակի հետ լուսանկարվել էր Նյու Յորքում, ինչը Թուրքիայում բուռն բացասական արձագանք էր գտել։
Հոդվածում ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ «բանտային գրականությունը» ընթերցելու առումով ևս Թուրքիայում հարուստ ավանդույթ է ձևավորվել։ Մասնավորապես Դեմիրթաշի գիրքը ավելի քան 200․000 ընթերցող ունի, գրախանութներում այն դժվարությամբ է գտնվում և ընթերցողները մեկը մյուսին են փոխանցում իրենց ունեցած օրինակները։
Արձանագրվել է նաև, որ տարիներ շարունակ թուրքական բանտերում բազմաթիվ գրողներ են պահվում, որոնց ստեղծագործություններից որոշները ներառվել են արգելված գրականության ցանկում, իսկ որոշները ընդգրկվել են ամենից շատ վաճառվածների ցանկում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |