Տարածաշրջան08:20, 26 Մարտ 2019
Գոլանի բարձունքների վերաբերյալ Թրամփի հռչակագիրը վրդովեցրել է Թուրքիային

Թուրքիայի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հռչակագիրը, որով Վաշինգտոնը Գոլանի բարձունքները ճանաչեց որպես Իսրայելի տարածք։
Հռչակագրի ստորագրումը որակվել է որպես միջազգային իրավունքի, ինչպես նաև ՄԱԿ-ի 497-րդ բանաձևի խախտում։ Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ այդ հռչակագրով ի ցույց է դրվում, որ ԱՄՆ-ն շարունակում է այդ հարցի շուրջ որդեգրել այնպիսի դիրքորոշում, որը ոչ թե կարգավորում, այլ խորացնում է ճգնաժամը։
Ասվել է, որ Թրամփի որոշումն իրավական ուժ չունի տարածաշրջանային երկրների համար, որոնք կարևորում են Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը հարցը։
Թուրքիայի ԱԳՆ-ն պնդել է, որ նման ԱՄՆ-ն փորձում է անկայունություն հաղորդել տարածաշրջանին, ինչպես նաև արդարացնել Իսրայելի՝ միջազգային իրավունքին հակասող գործողությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |