Քաղաքական12:26, 26 Մարտ 2019
Մտավորականները թուրքական կառավարությանը կոչ են արել կանգնեցնել բանտերում տարածված հացադուլները
Թուրքիայում բանտերում մարտի 1-ից սկսած շուրջ 7 հազար դատապարտյալներ հացադուլ են սկսել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հիմնադիր Աբդուլլահ Օջալանի նկատմամբ բանտում կիրառվող մեկուսացման դեմ:
Վերջին օրերին էլ պարբերաբար լուրեր են ստացվում տարբեր քրեակատարողական հիմնարկներում արդեն 4-րդ քուրդ դատապարտյալի ինքնասպանության մասին: Ինքնասպանությունները նույնպես կատարվում են՝ ի նշան բողոքի, որն ուղղված է Ստամբուլի Իմրալը կղզու բանտում ցմահ դատապարտված Օջալանի մեկուսացման դեմ:
Օջալանը տևական ժամանակ է, ինչ զրկված է տեսակցությունների և կապի որևէ միջոցից օգտվելու հնարավորությունից: Ի նշան Օջալանի նկատմամբ կիրառվող մեկուսացման՝ 139 օր շարունակ հացադուլ է իրականացնում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված մեջլիսի պատգամավոր Լեյլա Գյուվենը:
Վերջին օրերին հաճախակիացող ինքնասպանությունների ֆոնին Թուրքիայի մի շարք մտավորականներ, որոնք 2013 թվականին իրականացվող քրդական կարգավորման շրջանակներում ստեղծված «Մտավորականների հանձնաժողովի» նախկին անդամներ են, հայտարարություն են տարածել, որում կոչ են արել իշխանություններին վերացնել Օջալանի մեկուսացումը և վերջ դնել ինքնասպանություններին:
«Մտավորականների հանձնաժողովի» մի շարք անդամներ թեմայի վերաբերյալ հարցազրույց են տվել թուրքական «Yeni Yaşam» պարբերականին: Թուրքիայի Մարդու իրավունքների միության նախագահ Օզթուրք Թուրքդողանը հայտնել է, որ իրենք ջանքեր են գործադրում հացադուլները դադարեցնելու ուղղությամբ, ինչ շրջանակներում հանդիպումներ են ունեցել Արդարադատության նախարարության պատասխանատուների և Օմբուդսմենի հետ:
Գրող, լրագրող Ալի Բայրամօղլուն էլ ասել է, որ հակառակ նրան, որ ինքը քաղաքական պայքարում հացադուլը ճիշտ մեթոդ չի համարում, այնուամենայնիվ աջակցում է առաջ քաշված պահանջին:
«Հացադուլներից պետք է հասկանալ, որ այստեղ խնդիրը միայն Օջալանը չէ: Այստեղ քրդերի վրա կիրառվող ճնշման վերացման պահանջն է, քաղաքական միջոցներով քրդական հարցի կարգավորման հասնելու պահանջն է»,- ասել է Բայրամօղլուն:
Նշենք, որ կառավարությանն ուղղված կոչին միացել են «Մտավորականների հանձնաժողովի» նախկին անդամներ իրավաբանության դոկտոր, Վահափ Ջոշքունը, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության գործիչ Ջելալեթթին Ջանը, հրապարակախոս, դոկտոր պրոֆեսոր Բասքըն Օրանը և այլք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |