Իրավական09:11, 27 Մարտ 2019
Թուրք նախարար․ «Գյուլենի արտահանձնման բոլոր իրավական գործընթացներն ավարտված են»

Թուրքիան 91 երկրից պահանջել է արտահանձնել ահաբեկչության մեջ մեղադրվող 504 անձի։ Արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլն անդրադարձել է Ֆեթհուլլահ Գյուլենի և նրա խմբավորման (FETÖ) հետ կապի մեջ մեղադրվող և արտերկրում ապաստանած անձանց Թուրքիա վերադարձնելուն ուղղված աշխատանքներին։
Նրա խոսքով՝ FETÖ-ի 107 անդամ արդեն իսկ արտահանձնվել է Թուրքիային, մյուսների վերաբերյալ աշխատանքները շարունակվում են։
Գյուլը հիշեցրել է, որ ԱՄՆ-ին 7 անգամ պահանջ է ներկայացվել արտահանձնել Թուրքիայում ահաբեկչական համարվող FETÖ խմբավորման առաջնորդին՝ Ֆեթհուլլահ Գյուլենին։ Ըստ նախարարի՝ Գյուլենի արտահանձնման առումով միջազգային իրավունքով նախատեսված բոլոր գործընթացներն արդեն իրականացվել են և այս պահին արտահանձնման համար որևէ արգելք չկա։ Այս մասին Թուրքիայի արդարադատության նախարարը հիշեցրել է նաև ամերիկացի իր նորանշանակ պաշտոնակցին՝ Ուիլյամ Բարին ուղղված շնորհավորական նամակում։
Գյուլը տեղեկացրել է նաև, որ Բարին առաջարկել է առաջիկայում հանդիպել և քննարկել երկու երկրների միջև իրավական ոլորտում համագործակցության հարցեր։ Եթե հանդիպումը տեղի ունենա, Թուրքական կողմը հնարավորություն կունենա արտահանձնման թեման քննարկել երես առ երես։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |