Տարածաշրջան06:27, 27 Մարտ 2019
Թուրք և ռուս զինվորները Թել Ռըֆաթում պարեկային ծառայություն են իրականացրել

Թուրքիան ու Ռուսաստանը Սիրիայի հյուսիսային հատվածի Թել Ռըֆաթ քաղաքում առաջին անգամ իրականացրել են համակարգված, բայց իրարից անկախ պարեկապահակային ծառայություն։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը` նշելով, որ այդ մասին ավելի վաղ նախնական համաձայնություն էր ձեռք բերվել Թուրքիայի և Ռուսաստանի միջև։
Ռուսաստանը թուրքական կողմի հայտարարության վերաբերյալ առայժմ մեկնաբանություն չի արել։
Ինչպես հայտնի է, Թել Ռըֆաթի մեծ մասն այժմ վերահսկվում է Սիրիայի կառավարական ուժերի կողմից։ Կան նաև «Սիրիայի դեմոկրատական ուժերի» զինյալներ։
Ավելի վաղ էլ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ռուսաստանը և Թուրքիան մարտի 8-ից Սիրիայի Իդլիբ նահանգում համատեղ պարեկապահակային ծառայություն էին իրականացնելու։
Նախկինում Թել Ռըֆաթը գտնվում էր Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |