Տնտեսական13:59, 28 Մարտ 2019
Թուրքիայի կենտրոնական բանկի քայլերը միայն ժամանակավորապես են կանխել լիրայի արժեզրկումը

Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև F-35 կործանիչների թեմայով լարվածության ֆոնին շարունակվում են թուրքական արժույթի ու արտարժույթի միջև տատանումները, որոնց արդյունքում արժեզրկվում է թուրքական լիրան:
Ամերիկյան նոր սերնդի կործանիչների արտադրության ծրագրից Թուրքիային դուրս թողնելու հնարավորության մասին ԱՄՆ-ից հնչած վերջին հայտարարությունից հետո 1 դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը 5.40 լիրայից բարձրացել էր 5.46-ի:
Թուրքիայի կենտրոնական բանկը լիրայի արժեզրկման գործընթացը կանխելու համար swap (սվոփ) է իրականացրել, որը, սակայն, ժամանակավոր արդյունք է տվել:
Swap - առևտրաֆինանսական փոխանակային գործարք
Նշվում է, որ այդ գործարքից մի քանի ժամ անց դոլարի արժեքը կրկին բարձրացել է՝ հասնելով մինչև 5.60 լիրայի: Այժմ մեկ դոլարի փոխարժեքը տատանվում է 5.55-ից 5.60 լիրայի միջակայքում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի առուվաճառքի պայմանագրից հետո ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը բազմիցս հայտարարել են, դա կարող է վնասել պաշտպանության ոլորտում Թուրքիայի հետ իրենց ունեցած համագործակցությանը:
Ամերիկացի մի շարք պաշտոնյաներ հայտարարել են ռուս-թուրքական գործարքի հետևանքով Թուրքիային F-35 նոր սերնդի կործանիչների վաճառքի հնարավոր դադարեցման մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |