Հասարակական07:28, 29 Մարտ 2019
Աֆրինի վերջին հայը հարկադրաբար գաղթել է Հալեպ
2018թ. Թուրքիայի կողմից իրականացված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության արդյունքում Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջանը անցել էր Թուրքիայի վերահսկողության տակ:
Աֆրինում բնակվող վերջին հայը` Հարութ Գևորգը, թուրքական բանակի ստորաբաժանումների և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման կողմից իր տան գույքի բռնագրավման, թալանի և անմարդկային հարձակումների պատճառով ստիպված է եղել լքել բնակավայրը:
Հարութ Գևորգի ընտանիքը հարյուր հազարավոր այն հայ ընտանիքներից մեկն է, որ ստիպված էր արտագաղթել 1915թ. Հայոց ցեղասպանության հետևանքով:
Նշվում է, որ Գևորգը մանկուց ապրել է Աֆրինում և գոյությունը պահպանել է մետաղագործական իրերի խանութ աշխատեցնելով: Սակայն թուրքական ԶՈւ-ի ու արաբական «Սիրիայի ազատ բանակ» զինված խմբավորման ավազակաբարո գործողությունների արդյունքում ողջ ունեցվածքը կորցնելուց հետո ստիպված տեղափոխվել է Հալեպ:
Ըստ աղբյուրի` Գևորգի Ջինդիրեսի ճանապարհին գտնվող տունը այժմ մզկիթի են վերածել և տվել Ալ- Ֆարուք անվանումը:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը 2018թ. հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել էին Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության նպատակն էր Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի:
Տես նաև` «Աֆրինում մնացած վերջին հայը. Ցեղասպանությունը նորից գտավ մեզ»
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |