Տարածաշրջան14:10, 29 Մարտ 2019
Էրդողանը վերահաստատել է Այա Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու իր մտադրությունը

Թուրքիայի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ տեղի ունեցող նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) առաջնորդ, Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է բազմահազարանոց հանրահավաքներում ելույթ ունենալ։
Էրդողանը մարտի 29-ին Ստամբուլի Սուլթանբեյլի շրջանում կայացած հերթական հանրահավաքի ժամանակ վերահաստատել է օրեր առաջ իր արտահայտած և քրիստոնեական աշխարհում աղմուկ բարձրացրած Այա Սոֆիան մզկիթի վերածելու մասին իր մտադրությունը։
Թուրքիայի իսլամիստ նախագահը մասնավորապես ասել է. «Թանգարանի վերածված մզկիթը, Աստծո կամոք, ընտրություններից հետո նորից պետք է մզկիթ դառնա»։
Որպես իսլամական արժեքների պաշտպան հանդես եկող Էրդողանը հայտարարել է նաև, որ բոլորն ուզում են Թուրքիայից վրեժ լուծել, քանի որ ըստ նրա՝ ոմանք մտածում են, եթե Թուրքիան չլինի, ապա Երուսաղեմի, Պաղեստինի, Գոլանի բարձունքների հարցերը կարող են հեշտությամբ լուծել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |