Տնտեսական08:53, 29 Մարտ 2019
Թուրքիայի ԿԲ նախկին նախագահ. «Թուրքիան կարող է թակել Արժույթի միջազգային հիմնադրամի դուռը»

Թուրքիայի Կենտրոնական բանկի նախկին նախագահ, «Լավ» կուսակցության էկոնոմիկայի հարցերով փոխնախագահ Դուրմուշ Յըլմազը լրագրողներին տված հարցազրույցում ասել է, որ Թուրքիան կարող է թակել Արժույթի միջազգային հիմնադրամի դուռը:
Յըլմազի կանխատեսումներով հնարավոր է, որ Թուրքիայում մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից հետո թուրքական ազգային արժույթը` թուրքական լիրան 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ ավելի արժեզրկվի` հասնելով 6 լիրայի:
«Թուրքիայում տնտեսական ճգնաժամ է և եթե այսպես շարունակվի, այս ճգնաժամը կխորանա: Քաղաքացին պետք է պատրաստ լինի դրան: Կարծում եմ ԱՄՀ-ից բացի այլընտրանք չկա: Կառավարությունը ԱՄՀ-ի հարցում իր դիրքորոշումը կփոխի, քանի որ նախկինում բազմաթիվ հարցերում իր դիրքորոշումը փոխել է»,- ասել է Դուրմուշ Յըլմազը:
Նրա փոխանցմամբ` Թուրքիայի կենտրոնական բանկի պահուստները սպառվել են, քանի որ ոչ թափանցիկ և չհայտարարված ծախսեր են կատարվել:
Ըստ Դուրմուշի՝ օտարերկրյա ներդրողները չեն ցանկանում մնալ Թուրքիայում՝ կառավարության և կենտրոնական բանկի կողմից իրենց համար ստեղծված անբարենպաստ պայամաների պատճառով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |