Քաղաքական10:57, 31 Մարտ 2019
Թուրքիայում ընտրություններն ուղեկցվում են զինված բախումով․ կա 2 զոհ

Թուրքիայի Մալաթիա նահանգի Փյություրգե շրջանի ընտրատեղամասում զինված բախում է տեղի ունեցել։ Բախման հետևանքով 2 մարդ զոհվել է, 1-ը՝ վիրավորվել։
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 31-ի առավոտյան Բյոլունմեզ թաղամասում։ Ատրճանակից բացված կրակից ստացած վնասվածքից մահացել են Հասան Աքթաշն ու Իլյաս Աքթաշը։
Անվտանգության ուժերի միջամտության արդյունքում հանցագործը ձերբակալվել է։ Հետագա հնարավոր միջադեպերը կանխելու համար ընտրատեղամասի տարածքում խստացված անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել։
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Գերագույն ընտրական խորհրդի տվյալներով` քվեարկել կարող է Թուրքիայի 57 մլն 58․636 քաղաքացի 194․390 ընտրատեղամասում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Մաջիդ Թախտե Ռավանչին բացառիկ հարցազրույց է տվել Region Monitor-ին։

Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Նիստում կարևորվել է PKK-ի զինաթափման մասին Օջալանի կոչի կատարումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքական ԶԼՄ-ների համաձայն՝ 28 տարեկան Ադիրը կորել է Թուրքիա-Հայաստան սահմանն ապօրինի հատելիս:
Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Դիմիտրիոս Խուպիսը մասնակցել է Դելֆիի 10-րդ տնտեսական ֆորումին, որտեղ անդրադառնալով Թուրքիային նշել է, որ այդ երկիրը շարունակական սպառնալիք է ներկայացնում։
Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիա-Հայաստան օրակարգային հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |